Հոկտեմբերի 30-ին Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է: Ըստ Reuters-ի, նոյեմբերի 2-ի տեղեկությունների համաձայն` Թուրքիայում այն խլել է 79 մարդու կյանք, Հունաստանի Սամոս կղզում՝ երկու դեռահասի, հայտնում է Interfax-ը:
Թուրքիայի Իզմիր քաղաքում փրկարարները շարունակում են երկրաշարժից զոհվածների ու վիրավորների որոնումը: Իզմիրի և Հունաստանի Սամոս կղզու բնակիչները նոր հետցնցումներից վախենալով չեն վերադառնում իրենց տները և նախընտրում են գիշերն անցկացնել վրաններում ու մեքենաներում:
Մոտ 1000 մարդ է վիրավորվել Թուրքիայում, նրանցից ութի վիճակը ծանր է: Սամոս կղզում էլ վիրավորվել է 4 քաղաքացի: Ստորգետնյա ցնցումներից Իզմիրում ավերվել է ավելի քան 20 բազմահարկ շենք: