Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին հայտարարությունից հետո Բելառուսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը՝ հայտնում է Interfax-ը:
Հոկտեմբերի 25-ին ավարտվեց վերջնագրի ժամկետը, որը բելառուսական ընդդիմությունը ներկայացրել էր իշխանություններին: Այնտեղ նշված էր, որ եթե Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարական չտա, ամբողջ երկիրը խաղաղ ճանապարհով դուրս կգա փողոց: Կիրակի ավելի քան 100 000 մարդ է մասնակցել ժողովրդի վերջնագրի երթին, և ինչպես նախորդ ցույցերի ժամանակ, այս անգամ էլ ոստիկանությունը բռնի ուժով ցրել է ակցիայի մասնակիցներին, ձերբակալվել է մոտ 300 ակտիվիստ:
Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է այսօրվանից համաժողովրդական գործադուլ սկսելու մասին: