Բելառուսի իրավապահներին այսուհետև թույլատրված է փողոցում անկարգությունների ժամանակ անհրաժեշտության դեպքում մարտական զենք կիրառել: Այս մասին տեղեկացնում են հանրապետության ներքին գործերի նախարարությունից՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նոր բախումներ էին տեղի ունեցել երկրի անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև, որոնք կրկին պահանջում էին Բելառուսի նախագահի հրաժարականը:
Ակտիվիստները «ֆաշիստներ» են անվանել իրավապահներին, որոնք անհասկանալի ցողաշիթ են կիրառել ցուցարարների ուղղությամբ: Տուժածների կամ բերման ենթարկվածների մասին տեղեկություններ չկան: