• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը հաշվի է նստում հենց Նիկոլ Փաշինյանի հետ. Ավետիս Բաց հարթակ. Քաղաքակիրթ աշխարհը... 20:38
Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել են ադրբեջանցիների զոհվելու դեպքեր. «Հարևաններ» Զինված հակամարտությունների գոտիներում գրանցվել... 19:41
Հետընտրական ի՞նչ գործընթացներ են սպասվում | Աննա Դանիելյանի հարցազրույցը Ռոբերտ Ղևոնդյանի հետ Հետընտրական ի՞նչ գործընթացներ են... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:0019 Հոկ, 2020

Մեր բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում պատերազմը դադարեցնելու հստակ հայտարարություն անել. ՀՀ նախագահը՝ Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Հունաստանի JUDAN լրագրողների միության կազմակերպած՝ «Ճգնաժամը Կովկասում և պատերազմի պատճառները» խորագրով հեռավար կոնֆերանսին, պատասխանել Հունաստանի և միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի նախագահին հարցեր են ուղղվել, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության պատճառների, նաև այն մասին, թե ինչպես է հնարավոր կասեցնել Թուրքիայի նեոօսմանական քաղաքականությունը, որն իրականացվում է Սիրիայում, Լիբանանում, Միջերկրածովյան տարածաշրջանում և Արցախում:

Նախագահ Սարգսյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ Թուրքիայի քաղաքականությունը ապակայունացնող է և ծավալապաշտական: Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց հրաժարվել խաղաղ բանակցային գործընթացից և պատերազմ սանձազերծել, իսկ Թուրքիան նրան լիակատար քաղաքական, դիվանագիտական, ռազմական աջակցություն է ցուցաբերում:

Պատասխանելով Թուրքիայի ներգրավվածության պատճառների մասին հարցին՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. 

«Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան փորձում է դառնալ էներգետիկ հանգույց, երկիր, որը կկառավարի էներգետիկ հոսքերը Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից մինչև Արևմուտք՝ Եվրոպա: Խոսքը միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի մասին չէ: Դառնալով հակամարտության կողմ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հետ մեկտեղ, Թուրքիան ֆիզիկապես այնտեղ է այն պատրվակով, թե իբր օգնում է իր էթնիկ եղբայրներին կամ պաշտպանում միջազգային լոգիստիկ խողովակաշարերը: Իրականում դրանք պատրվակներ են այնտեղ լինելու և ոչ միայն լինելու, այլ նաև՝ կառավարելու համար,-նշել է նախագահը: -Այդ կերպ Թուրքիան մեծ ազդեցություն կունենան Ադրբեջանի քաղաքականության վրա և, ի վերջո, մեծ ազդեցություն կունենա նաև եվրոպական երկրների և Կենտրոնական Ասիայի վրա: Թուրքիան ցանկանում է գերակա դեր ունենալ էներգետիկ հոսքերի վրա, լինել հիմնական դոմինանտ երկիր, որը կառավարում է էներգետիկ հոսքն արևելքից, հարավից և, հնարավոր է, հյուսիսից մինչև Եվրոպա»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին այն դեպքում, երբ օկուպացրել է Սիրիայի, Իրաքի և Կիպրոսի տարածքները. «Ինչպե՞ս է պատահում, որ այսքան շատ օկուպացիա իրականացնելուց հետո մի երկիր այսօր խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ասելով, թե դա շատ կարևոր է: Նրանց խոսքերն ու գործողությունները չեն համընկնում»:

Նախագահն ասել է, որ Թուրքիայում սիրիացի փախստականների առկայությունը մեկ այլ գործիք է վերջինիս ձեռքում՝ Եվրոպայի վրա ճնշում գործադրելու համար, քանի որ Եվրոպական միությունը միջոցներ է ծախսում՝ այդ փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու համար: 

«Թուրքիայի այս ռազմական, էներգետիկ և միգրացիոն ընդլայնումները հանգեցրել են քաղաքական ընդլայնման: Այստեղ է, որ Թուրքիան ջանքեր է ներդնում Ռուսաստանին, Եվրոպական միությանը, Միացյալ Նահանգներին ճնշելու համար: Ինչու՞ է Թուրքիան սա անում: Եթե 20 տարով հետ գնաք, Թուրքիայի տնտեսությունը շատ արագ էր աճում, սակայն վերջին տարիներին հակառակ պատկերն է: Մեծ միջազգային ընկերությունները դուրս են գալիս Թուրքիայից, այդ երկրի տնտեսությունն անկում է ապրում, մինչդեռ ազգայնամոլությունը և իսլամիստական գաղափարախոսությունը աճ են արձանագրում,-նշել է նախագահ Սարգսյանը: -Եվ, որպես այդ ամենի արդյունք, մենք տեսնում ենք, որ Թուրքիան օգտագործում է նաև ծայրահեղական իսլամը՝ որպես իր արտաքին և ներքին քաղաքականության գործիք: Տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է իսլամիստ ջիհադիստներին: Այդ նույն ջիհադիստները Թուրքիայի աջակցությամբ գնացել են Լիբիա, իսկ այսօր Լիբիայից և Սիրիայից բերվում են Արցախ: Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ եղել են վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից և այլ վայրերից: Սակայն առաջին անգամն է, երբ այս իսլամիստ ահաբեկիչները բերվել են տարածաշրջան մեկ պետության կողմից»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում Թուրքիայի առաջացրած անկայունությունը կարող է հասնել մինչև Ռուսաստան, Իրան, հնարավոր է՝ Կենտրոնական Ասիա. «Կա ևս մեկ հատուկ ուղերձ Թուրքիայի կողմից՝ ադրբեջանցիներին ասել, թե դուք չեք կարողացել այս խնդիրը գլուխ բերել, մենք այստեղ ենք և կօգնենք ձեզ, մեզ չի հետաքրքրում, որ հայերն այստեղ ապրել են հազարավոր տարիներ, մենք կանենք էթնիկ զտման գործը ձեր փոխարեն: Նրանք նաև ասում են, թե գիտենք դա ինչպես անել, քանի որ 105 տարի առաջ արդեն իսկ արել ենք. Օսմանյան կայսրության ավարտին Արևմտյան Հայաստանում այդ էթնիկ զտումն ավարտվեց 1,5 միլիոն հայերի սպանությամբ»:

Հարցին, թե ինչ է ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից՝ նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում ամբողջությամբ հասկանալ այս հակամարտություն էությունը և հստակ հանդես գալ դադարեցնելու պատերազմը: Պետք է շատ հստակ և ուժեղ հայտարարություն լինի, որ հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, և որ Թուրքիան պետք է դուրս գա այս հակամարտությունից:

Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը. եթե այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր հայտարարել էր բացարձակ այլ նպատակների մասին, հիմա ինչպե՞ս կարող է Կովկասում հանդուրժել իր անդամ երկրի նման վարքագիծը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իմ ուղերձը հստակ է՝ եկեք ազատվենք հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունից, հասնենք հրադադարի և կողմերին բերենք բանակցային սեղանի շուրջ: Ավելի լավ ձևաչափ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հնարավոր չէ գտնել»:

Նախագահ Սարգսյանը տրամաբանական է համարել ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի վաճառքի վրա էմբարգո կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկը. «Եթե Թուրքիային վաճառված զենքերն օգտագործվեին ագրեսորի, միջազգային, իսլամիստ ահաբեկիչների դեմ, ես դա կհասկանայի, սակայն երբ դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ծագում ունեն և թիրախավորում են քաղաքացիական անձանց Արցախում, դա անընդունելի է: Եթե այս գաղափարը կամ քայլը հավանության արժանանա այլ երկրների կողմից, Հայաստանը կողջունի նման նախաձեռնությունը»:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, հույն ժողովրդին՝ հայերին սատարելու համար. «Մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների համատեղ պատմություն ունեն: Վստահ եմ՝ կկարողանանք հաղթահարել այսօրվա դժվարությունները, կշարունակենք արարել խաղաղություն, մշակույթ... Մեր համագործակցությունն ու բարեկամությունը երկար տարիների պատմություն ունեն: Շնորհակալ եմ Հունաստանի կառավարությանը, խորհրդարանին, բոլոր գործիչներին՝ ցուցաբերած լիակատար աջակցության համար»:

Պատասխանելով Հունաստանի հայկական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի՝ Սփյուռքի հետագա քայլերի մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ողջ աշխարհի հայերին. «Կարծում եմ՝ նրանք ֆանտաստիկ վարքագիծ են դրսևորում: Ուզում եմ այս հնարավորությունն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել նրանց բոլորին: Ես գիտեմ, թե ինչու է այս հարցը Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի համար այսքան զգայուն: Սա նրանց համար սոսկ հայրենիք չէ, Արցախը նրանց համար հայկական պատմության ու ժառանգության, հայկական մշակույթի մաս է: Այստեղ Թուրքիայի ներգրավվածությունն ամբողջովին փոխում է իրավիճակը, քանի որ յուրաքանչյուր հայի համար այսօր հայերի դեմ պատերազմում թուրքական ներգրավվածությունը հիշեցնում է ցեղասպանությունը: Սա այն հարցն է, որը հայ ժողովուրդն ընդունել չի կարող»:

Դիտումների քանակ519
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին. ՀՀ նախագահի հարցազրույցը ռուսական «Կոմերսանտին» 14:1619 Հոկ, 2020 Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին. ՀՀ նախագահի հարցազրույցը ռուսական «Կոմերսանտին» Քաղաքականություն
  • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններ տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահը՝ «Ալ-Ջարիդա» օրաթերթին 15:5216 Հոկ, 2020 Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններ տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահը՝ «Ալ-Ջարիդա» օրաթերթին Քաղաքականություն
  • Թուրքիայի հետ քաշվելու դեպքում միայն հնարավոր կդառնա հրադադարը. ՀՀ նախագահ 19:5515 Հոկ, 2020 Թուրքիայի հետ քաշվելու դեպքում միայն հնարավոր կդառնա հրադադարը. ՀՀ նախագահ Քաղաքականություն
  • Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին մեր տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահ 15:5515 Հոկ, 2020 Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին մեր տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ճշգրտումների և վերահաշվարկների արդյունքով ամենաշատն ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները․ Ալեքսանյան 00:2410 Հնս, 2026
  • «Քիմիայի մոլ»՝ Մայր բուհում 00:0010 Հնս, 2026
  • Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի հետ 23:4209 Հնս, 2026
  • Կրեմլի քարոզչությունը փորձում է կասկածի տակ դնել ՀՀ ընտրության արդյունքը 23:1609 Հնս, 2026
  • Վերահաշվարկվում են մի քանի տասնյակ ընտրատեղամասերի արդյունքները 23:0009 Հնս, 2026
  • Պետք է մեխանիզմներ մշակվեն ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար. վարչապետ 22:4309 Հնս, 2026
  • Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 22:2709 Հնս, 2026
  • Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի 22:1809 Հնս, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0309 Հնս, 2026
  • Արգիշտի Մեխակյանը շինարարական կազմակերպությունների հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը 21:5809 Հնս, 2026
  • Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ 21:3809 Հնս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 21:3009 Հնս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Ինչ է հրահանգել Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին.«Մեդուզա»-ի բացահայտումը 21:0009 Հնս, 2026
  • 115 քրվարույթ՝ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով. ՀԿԿ 20:5709 Հնս, 2026
  • Մի փորձեք նվաստացնել օլիգարխիկ կլանի ու անսահմանափակ փողի մեշոկների ջախջախումը. Ալեքսանյան 20:4909 Հնս, 2026
  • Սնունդը ոչ մի դեպքում չպետք է վնասի սպառողին 20:4309 Հնս, 2026
  • Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ 20:3709 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանն ԱԺ-ում ներկայացրել է ՄԻՊ աշխատակազմի 2025 թվականի ծախսերի և եկամուտների կատարողականի հաշվետվությունը 20:2909 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.06.2026 20:2309 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին 20:1509 Հնս, 2026
  • Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ 20:1009 Հնս, 2026
  • Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը 35 տարեկան է 20:0609 Հնս, 2026
  • Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի 19:5909 Հնս, 2026
  • Եթե մի տեղ պատերազմ է լինում, մարդիկ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում. Անդրանիկ Քոչարյան 19:4709 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 19:3909 Հնս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց ձորի մարզերում 19:2809 Հնս, 2026
  • Լեհաստանը չի արգելափակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը. Տուսկ 19:1709 Հնս, 2026
  • Արարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:0609 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | ԳՇ պետն անդրադարձել է ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիների՝ վարժական հավաքներին մասնակցելու հարցին 19:0009 Հնս, 2026
  • Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ 18:5209 Հնս, 2026
  • Ռադևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ 18:4909 Հնս, 2026
  • Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում 18:4409 Հնս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարապետ Գուլոյանի նկատմամբ 18:3509 Հնս, 2026
  • Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ 18:2709 Հնս, 2026
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ 18:1709 Հնս, 2026
  • Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ խոչընդոտ չկա. Թրամփ 18:1609 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Սյունիք՝ հայ-ամերիկյան գործընկերության խորացման օրակարգով 18:1209 Հնս, 2026
  • Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է 18:0609 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե 17:5709 Հնս, 2026
  • Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է օտարերկրացի 17:4909 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութի 17:3809 Հնս, 2026
  • Թալիբներին արգելել են սմարթֆոններ օգտագործել 17:3609 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են 17:2409 Հնս, 2026
  • Հայկական կարոտ՝ ամերիկյան բեմում 17:1109 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել 17:0009 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ 16:5409 Հնս, 2026
  • Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե 16:4109 Հնս, 2026
  • Պատրաստ ենք էլ ավելի զարգացնել Կիպրոս-Հայաստան հարաբերությունները. Նիկոս Քրիստոդուլիդիս 16:3509 Հնս, 2026
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 16:3309 Հնս, 2026
  • ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ 16:2209 Հնս, 2026
  • Օգտագործված ջուրը պետք է մաքրվի և մաքրումից հետո միայն բաց թողնվի բնություն. Փաշինյանը՝ ջրային ոլորտի խնդիրների մասին 16:1309 Հնս, 2026
  • TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք. վարչապետ 16:0109 Հնս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15:5109 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում 15:4209 Հնս, 2026
  • Մանկական աստիգմատիզմ. ախտորոշումն ու բուժումը 15:3909 Հնս, 2026
  • «Չայկովսկի» երիտասարդական նվագախմբի երևանյան մեծ համերգը 15:2209 Հնս, 2026
  • ՀՀ վարչապետը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ միջազգային գործընկերներից 15:1409 Հնս, 2026
  • Սի Ծինփինն ավարտել է վերջին յոթ տարում իր առաջին այցը Հյուսիսային Կորեա 15:0609 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ժողովուրդը վերահաստատեց վստահությունը Փաշինյանի նկատմամբ. աշխարհը շնորհավորում է 15:0009 Հնս, 2026
  • Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ 14:5909 Հնս, 2026
  • Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը 14:5209 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ներկայացրել է՝ որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու 14:4009 Հնս, 2026
  • Այսօր Առաջինի լրատվական ալիքը նշում է իր 5-ամյակը 14:1909 Հնս, 2026
  • «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին 14:1509 Հնս, 2026
  • Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու 14:1409 Հնս, 2026
  • ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը 14:1109 Հնս, 2026
  • Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ 13:3409 Հնս, 2026
  • Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ 13:0809 Հնս, 2026
  • Ընտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն Մկրտչյան 13:0509 Հնս, 2026
  • ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ 13:0109 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է ընդդիմության կանխատեսմանը 13:0009 Հնս, 2026
  • Մեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ Ասրյան 12:5609 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 12:4609 Հնս, 2026
  • Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը 12:3709 Հնս, 2026
  • Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ 12:2609 Հնս, 2026
  • Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ 12:1309 Հնս, 2026
  • Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն 12:0409 Հնս, 2026
  • Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում 11:5709 Հնս, 2026
  • 2025-ին պատմական ռեկորդ է գրանցվել. 32,891 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, շնորհվել է 25,670-ին 11:4409 Հնս, 2026
  • Հայաստանում խնդիր ունենալու են միայն օլիգարխները և նրանց ընտրատասովշչիկները. Վահագն Ալեքսանյան 11:4309 Հնս, 2026
  • 2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից 11:3309 Հնս, 2026
  • Արմեն Մկրտչյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2209 Հնս, 2026
  • Կալասը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը քաղաքացիական ներգրավվածության մակարդակը 11:2109 Հնս, 2026
  • Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում 11:1509 Հնս, 2026
  • Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար 11:0109 Հնս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5909 Հնս, 2026
  • 2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալ 10:5209 Հնս, 2026
  • Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում 10:3809 Հնս, 2026
  • Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ Պլենկովիչ 10:3009 Հնս, 2026
  • Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ Փաշինյանին 10:2909 Հնս, 2026
  • Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ 10:2709 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 10:1309 Հնս, 2026
  • Լուրեր 10:00 | ԱՄՆ-ը կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում. Ռուբիո 10:0109 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:4909 Հնս, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել 09:2809 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4709 Հնս, 2026
  • Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն 08:1609 Հնս, 2026
  • Աստղիկ Սիրանոսյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան համերգը 08:0009 Հնս, 2026
  • «Դասական Եվրատեսիլ-2026»-ի հաղթողը լեհ է. մրցույթի կազմակերպիչը՝ Հանրային Հեռուստաընկերությունը 01:0009 Հնս, 2026
  • Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց կա. Ֆիդան 00:4409 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015