• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին մեր տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահ
Քաղաքականություն
15:5515 Հոկ, 2020

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին մեր տարածաշրջան բերելու համար. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Քուվեյթի արաբալեզու «Ալ Ջարիդա» օրաթերթին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հարց - Ո՞վ է սկսել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և ի՞նչ քաղաքական ենթատեքստում է դա պատահել: Արդյո՞ք մենք ականատեսն ենք լինում պրոքսի պատերազմի, թե՞ սա մեկ այլ մարտադաշտ է էներգակիրների համար մղվող պատերազմում:

- Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական տարածքի մաս է կազմել, և հայերն այստեղ են բնակվել հազարավոր տարիներ: Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը մշտապես Հայաստանի մաս է եղել: Դա մի գեղեցիկ լեռնային տարածք է, որտեղ հայերը, որպես բնիկներ, ապրել են հազարավոր տարիներ և այսօր էլ շարունակում են ապրել: Միայն խորհրդային իշխանության տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ստալինի կողմից մոտ 70 տարով տրվեց Ադրբեջանին: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի ունեցավ առաջին պատերազմը, որին հաջորդեցին բանակցությունները՝ շուրջ 30 տարի: Ադրբեջանական կողմն ասում է, որ իրենք լեգիտիմ իրավունք ունեն ազատագրել այդ տարածքները: Բայց ազատագրել ումի՞ց: Այնտեղ 100 տոկոսով բնակվում են էթնիկ հայեր, ովքեր մշտապես բնակվել են այդտեղ: Ինչո՞ւ նրանք պետք է լքեն իրենց տունը միայն այն պատճառով, որ ադրբեջանական կողմն ուզում է դա: Սա կոչվում է ագրեսիա, որին հաջորդում է էթնիկական զտում: Նրանց այդ տարածքները պետք են առանց հայերի: Ադրբեջանական կողմի համար այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելը և սեփական ագրեսիան արդարացնելն ինքնության կառուցման պատմության մի մասն է, մինչդեռ հայկական կողմի համար դա պայքար է կյանքի, մշակութային ժառանգության, պատմական հիշողության համար: Դա պայքար է իրենց տան, ծնողների և երեխաների համար, ովքեր բնակվում են այդտեղ և այժմ դարձել են ուղիղ թիրախ թուրքական ԱԹՍ-ների և ադրբեջանական հրթիռների համար:

Ադրբեջանն սանձազերձել է լայնամասշտաբ այս պատերազմը՝ ի հեճուկս 1994 թվականին հաստատված զինադադարի մասին հստակ համաձայնագրի: Սա իսկական պատերազմ է, որին Ադրբեջանն ու Թուրքիան երկար ու լուրջ պատրաստվել են: Ադրբեջանական կողմը ցանկանում է վերացնել ստատուս քվոն և պարտադրել իր կամքը: Իսկ Թուրքիան ռազմական ու քաղաքական առումներով աջակցում է Ադրբեջանի այս վտանգավոր նախաձեռնությանը՝ տարածաշրջանում հանգեցնելով մարդկային աղետի: Մենք՝ հայերս, երբեք ներգրավված չենք եղել էներգետիկ ենթակառուցվածքի համար պայքարի մեջ: Ընդհակառակը, եղել են նույնիսկ որոշ քննարկումներ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասով, ինչպես որ արվում էր Իրանի և Վրաստանի պարագայում: Ինչ վերաբերում է պրոքսի պատերազմի մասին Ձեր հարցին, կարող եմ ասել, որ Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին տարածաշրջանում իր գերիշխանությունն ավելացնելու համար: Սակայն այդպիսով այն վտանգում է Հարավային Կովկասի փխրուն կայունությունը:

Հարց - Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը, չե՞ք վախենում, որ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը կստեղծի նոր «Սիրիա»:

- Այո՛, վախենում եմ, քանի որ եթե չլինի միջազգային ուժեղ արձագանք տարածաշրջանում Թուրքիայի կանխամտածված և անօրինական գործողություններին, տարածաշրջանը կարող է վերածվել սիրիական մղձավանջի: Իսկ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս դրանից կտուժեն բոլորը: Հետևաբար, եթե Թուրքիային չստիպեն դադարեցնել իր ուղղակի միջամտությունը ռազմական հարձակողական գործողություններին, հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մենք պետք է թույլ չտանք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ուժգնացնելու և ավելի խճճելու իրավիճակը՝ ստեղծելով մի իրադրություն, որն ի վերջո Կովկասը կվերածի մեկ այլ Սիրիայի: Թուրքիան մշտապես վարձում և Ադրբեջան է ուղարկում վարձկաններ և մոջահեդ-իսլամիստ ահաբեկիչներ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես մենք ենք ասում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ: Տարբեր երկրներ պետք է միջամտեն և ուժեղ ու հստակ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ դադարեցնելու տարածաշրջանում վերջինիս միջամտությունը: Եթե Թուրքիան հեռու մնա, մենք հնարավորություն կստանանք ունենալու արդյունավետ հրադադար և բանակցություններ, ինչպես նաև հավանականություն՝ վերադառնալու բանակցային սեղանին:

Թուրքիայի նման ներգրավվածությունը և ադրբեջանական ագրեսիան, որը չդադարեց անգամ հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի, այլև ողջ աշխարհի հայերի ու հայերի բարեկամների համար ընկալվում է այնպես, որ Թուրքիան ցանկանում է կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 105 տարի առաջ, այն է՝ հայերի էթնիկական զտում իրենց հայրենիքից՝ նպատակ ունենալով իրականացնել մեկ այլ ցեղասպանություն: Մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, երբեք թույլ չենք տա, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա: Այլևս երբեք:

Հարց - Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ հայ կամավորները, մասնավորապես Սիրիայից և Լիբանանից, միանում են կռիվներին: Դա ճի՞շտ է: Չե՞ք վախենում, որ սա կարող է մեծացնել հակամարտության կրոնական մասշտաբները:

- Օսմանյան կայսրության կողմից իրականացված և ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կողմից երբեք չճանաչված Հայոց Ցեղասպանությունից հետո հայերը սփռվեցին ողջ աշխարհով և դարձան այնպիսի երկրների հպարտ քաղաքացիներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Արգենտինան, Լիբանանը, Ավստրալիան, Սիրիան, Վրաստանը, Սինգապուրը, Լեհաստանը և այլն: Նրանք արդյունավետ կերպով ինտեգրվեցին իրենց համար տուն դարձած երկրներում և հասարակություններում և դարձան համեստ ու օրինապաշտ քաղաքացիներ՝ իրենց ներդրումը բերելով հյուրընկալող երկրի տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, սպորտին, գիտությանը, տեխնոլոգիաներին, կրթությանը և այլ բնագավառներին: Երբ կա գոյութենական սպառնալիք, ողջ աշխարհի հայերը մոբիլիզացվում են, անգամ գալիս են իրենց Հայրենիք՝ տեղում օգնելու իրենց եղբայրներին և քույրերին: Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ոչ թե Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու և այդպիսով՝ խաղաղության հասնելու գործընթացն ավելի բարդացնելու համար: Քաղաքակիրթ աշխարհը պետք է կանգնեցնի այս ընթացքը: Անընդունելի է 21-րդ դարում վարձկանների գոյությունը, ում վճարում են քաղաքացիական անձանց սպանելու կամ հումանիտար աղետ ստեղծելու համար:

Ինչ վերաբերում է կրոնական գործոնին, հայերը երբեք այլ կրոնների հանդեպ վատ վերաբերմունք կամ անհանդուրժողականություն չեն ցուցաբերել: Այս հակամարտության համատեքստում կրոնական գործոնն ուղղակի բացակայում է հենց ամենասկզբից: Հայաստանն ու հայերը լիակատար հարգանք ունեն բոլոր կրոնների ու հավատալիքների հանդեպ և մեր պատմության հազարավոր տարիների ընթացքում մենք հստակորեն ցույց ենք տվել մեր հանձնառությունը մարդկային արժեքներին, այդ թվում և հանդուրժողականությունն ու հարգանքն այլ կրոնների, մշակույթների, ռասաների նկատմամբ և այլն: Չեմ ճանաչում որևէ հայի, ով ատելություն տածի այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ: Մենք քրիստոնեություն ենք ընդունել 301 թվականին, որպես աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունած երկիր: Երկու հազարամյակի ընթացքում հայ ժողովուրդն անցել է պատերազմների, հակամարտությունների, տեղահանումների, անգամ ցեղասպանության միջով, սակայն երբեք չի դարձել կրոնական կույր մոլեռանդ, ինչպիսին մենք տեսնում ենք մեր դեմ ադրբեջանական կողմում կռվողների մեջ: Սակայն դուք մշտապես կգտնեք մարդկանց, ովքեր ցանկանում են բորբոքել ատելություն և հրահրել նոր լարվածություններ, և նրանք կասեն, որ այստեղ կա կրոնական գործոն, ինչն անհեթեթություն է:

Հարց - Ձեզ բավարարու՞մ է արաբական Ծոցի երկրների դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ:

- Առաջին իսկ օրվանից, երբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական կողմն աննախադեպ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ես կապի մեջ եմ եղել արաբական երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Օմանի սուլթանը, Բահրեյնի թագավորը, Կատարի էմիրը, Եգիպտոսի նախագահը, Հորդանանի թագավորը, Աբու Դաբիի թագաժառանգը և այլն:

Նրանց ուղղված իմ նամակներում, ինչպես նաև հեռախոսազանգերի ընթացքում ես խորը մտահոգություն եմ հայտնել պարուրաձև զարգացող այս իրավիճակի մասով՝ նշելով, որ ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հրահրված նման իրադարձային պատերազմներն Արցախի ժողովրդի և Հայաստանի Հանրապետության դեմ նորություն չեն, և որ արդեն ավելի քան երեք տասնամյակ Ադրբեջանը փորձեր է անում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ հայերին դուրս քշելով իրենց հայրենիքից, ինչն անընդունելի է:

Հարց - Ի՞նչ պահանջներ ունի Հայաստանը զինադադարի հաստատման համար: Ինչպիսի՞ն եք պատկերացնում քաղաքական լուծումը:

- Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը, վայելելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը, նման սարսափելի հարձակում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ՝ օգտագործելով հրետանային և հրթիռային զինտեխնիկայի լայն տեսականին, այդ թվում՝ արգելված կլաստերային ռումբեր` թիրախավորելով բնակելի տարածքները, որոնք գտնվում են շփման գծից շատ հեռու:

Հատկանշական է, որ այս հակամարտության ուղիները գծվել են 1990-1991 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ բողոքներին ի պատասխան՝ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանը փորձեց դաժան ռազմական ուժի կիրառմամբ իրականացնել զանգվածային էթնիկական զտումներ և շարունակեց իր վայրագությունները՝ բռնի կերպով դուրս քշելով հայ բնակչությանը: Սակայն հայ ժողովուրդը դիմակայեց այդ պարտադրված պատերազմին և նվաճեց 26 տարվա անկախ և խաղաղ կյանքի իրավունք իր սեփական հայրենիքում՝ ընթացող բանակցությունների տևական գործընթացի պայմաններում:

Այսօր ևս թուրք-ադրբեջանական շարունակական ագրեսիան, որին բախվում ենք մենք, ի ցույց է դնում վերջիններիս ցեղասպան մտադրությունները՝ հայերին կրկին պարտադրելով պայքարել սեփական տան, ընտանիքի, հազարամյա պատմության և հուշարձանների համար: Մենք առավել քան համոզված ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այստեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող միակ տարբերակն է: Այս հարցի քաղաքական լուծումը պարզ է՝ հնարավոր ցեղասպանությունը և այս մարդկանց բռնի տեղահանությունը կանխելու միակ միջոցը նրանց ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ճանաչելն է:

Հարց - Լավատե՞ս եք արդյոք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջիկա հանդիպումների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, միջազգային միջամտությունը կօգնի՞, թե՞ կբարդացնի իրավիճակը:

- Միջազգային միջնորդությունը, որն իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համանախագահությամբ գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, խաղաղ կարգավորման հասնելու հիմնական հարթակներից է, սակայն այդ փխրուն խաղաղությունը բացահայտորեն խաթարվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ սեպտեմբերի 27-ին ապակայունացնելով կովկասյան տարածաշրջանը և հայերի դեմ կռվելու համար այստեղ տեղափոխելով վարձկաններին ու ջիհադիստներին:

Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների համատեղ հայտարարությունները՝ բռնությունը անմիջապես դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ անտեսվել են ոչ միայն Ադրբեջանի կառավարության, այլև, նախևառաջ, Թուրքիայի ղեկավար Էրդողանի կողմից, ով պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հրահրելու և դրանում ռազմական մասնակցություն ունենալու համար: Ուստի, միակ միջազգային միջամտությունը Թուրքիայինն է, որը ոչ միայն բարդացրեց իրավիճակը, այլև դարձավ հայ բնակչության գոյության համար իրական սպառնալիք և կտրուկ ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը: Այստեղ հատկանշական է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը շարունակելու է մնալ Ադրբեջանի կողքին բոլոր պարագաներում՝ դրանով հաստատելով այս պատերազմին Թուրքիայի ռազմական ներգրավվածության փաստը:

Այս փաստը պետք է լուրջ մտահոգության առիթ տա ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար, քանի որ վերջիններիս դաշնակիցը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող գործընկեր երկրի դեմ ագրեսիայի նախաձեռնողն է: Այս առումով, միջազգային շահագրգիռ կողմերը, բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկարաժամկետ խաղաղությամբ կամ հակամարտության լուծմամբ, մասնավորապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ, պետք է այնպես անեն, որ Թուրքիան զերծ մնա միջամտելուց, և ստիպեն Անկարային և Բաքվին հաշվետու լինել և պատասխանատվություն ստանձնել այս սարսափելի պատերազմը հրահրելու համար:

Հարց - Հայաստանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ին՝ F16-ի օգտագործման, ինչպես նաև Իսրայելին՝ Բաքու զենքի մատակարարման հետ կապված, իսկ Ռուսաստանը շատ զգույշ է ձեզ աջակցություն ցուցաբերելու հարցում: Մտահոգվա՞ծ չեք, որ Հայաստանը միայնակ կմնա:

- Այս պատերազմում թուրքական F-16-ի օգտագործման հետ կապված հարցը բարձրացրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ կցանկանար, որ ԱՄՆ պարզաբանի, թե արդյոք այդ կործանիչներն ուղարկվել են Թուրքիա՝ հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելո՞ւ համար: Այս հարցն առնչվում է նաև ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և շահագործում է F-16-երը: Եվ ՆԱՏՕ-ի իմ որոշ գործընկերներին ես խնդրեցի չափազանց մեծ ուշադրություն դարձնել այս փաստի վրա, քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամը, որն ունի գործողությունների հստակ մանդատ, մասնակցում կամ ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Արդյոք Թուրքիան ունի՞ ՆԱՏՕ-ի կողմից նման թույլտվություն կամ կանաչ լույս դա անելու համար: Եթե այո, ապա մենք դա պետք է իմանանք: Եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերներն իրենց ձայնը լսելի կդարձնեն և ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա՝ թույլ չտալով, որ վերջինս խառնվի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունը ոչնչով չի օգնում, այլ ընդհակառակը՝ իրավիճակն ավելի է սրում:

Իսրայելի կողմից Ադրբեջանին շարունակական զենք վաճառելու հարցը երկար պատմություն ունի, որը շարունակում է անհասկանալի մնալ հայ հասարակության համար: Նույնիսկ հիմա, երբ հայերի հանդեպ իրականացվում է թուրք-ադրբեջանական ագրեսիա, Իսրայելի կառավարությունը շարունակում է զինել ագրեսորին, ինչը հայկական կողմի համար անհասկանալի և անընդունելի է: Հայկական կողմը պարզ հարց է բարձրացնում. ինչո՞ւ է հրեական պետությունը, որն ինքը ևս ցեղասպանություն վերապրած երկիր է, զինում Հայաստանի դեմ ցեղասպան պատերազմ մղողներին: Հայաստանն ու Արցախը միայնակ չեն, քանի որ գտնվում ենք ճշմարտության կողմում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ Ռուսաստանը հանձնառու է եղել և կշարունակի հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին՝ որպես Հայաստանի երկկողմ և բազմակողմ անվտանգության պայմանագրային դաշնակից՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակում:

Դիտումների քանակ1100
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026
  • Իջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այն 14:4817 Սեպ, 2026
  • Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 14:4117 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը «Ազգային անվտանգության դոկտրինի հայեցակարգը և գործնական կիրառումը» աշխատաժողովին ներկայացրել է դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները 14:3717 Սեպ, 2026
  • Հուրախություն մեզ՝ բացառությամբ երեք տեղամասերի, որևէ տեղամասի վերաբերյալ տեսագրություն, ընտրախախտում չի արձանագրվել. ԿԸՀ նախագահ 14:3517 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3017 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա 14:2317 Սեպ, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 994 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1417 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը 13:5817 Սեպ, 2026
  • COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան 13:4817 Սեպ, 2026
  • Մոնրեալում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը 13:4217 Սեպ, 2026
  • Ակունք բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 13:3517 Սեպ, 2026
  • Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը 13:3317 Սեպ, 2026
  • 75 հազար և ավելի բնակչությամբ համայնքի ղեկավարների աշխատավարձը լինելու է մոտավորապես 1.2 մլն դրամ. Դավիթ Խուդաթյան 13:2017 Սեպ, 2026
  • 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի անվտանգությանը ոչ մի բան չի ավելացնում. Փաշինյան 13:1217 Սեպ, 2026
  • Պետք է ՀՀ-ում չսովորող պաշտոնյա չլինի. վարչապետ 13:0617 Սեպ, 2026
  • Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք 12:4717 Սեպ, 2026
  • Սոցիալական կրեդիտների շրջանակը կընդլայնվի. քաղաքացիները կկարողանան հարկերից գումար ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին 12:4617 Սեպ, 2026
  • Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը բնութագրել է որպես «թշնամական գործողություն» 12:4317 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3217 Սեպ, 2026
  • Հայաստանում բացվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակը 12:2017 Սեպ, 2026
  • Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր 12:1917 Սեպ, 2026
  • Անտոն Քոչինյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 12:1317 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը 12:0617 Սեպ, 2026
  • Այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են ՀՀ-ի համար. Փաշինյան 12:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0017 Սեպ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները 11:5717 Սեպ, 2026
  • Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին 11:5117 Սեպ, 2026
  • Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան 11:3717 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին 11:3617 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Էդմոնդո Չիրիելլին քննարկել են ՀՀ-ի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3317 Սեպ, 2026
  • Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ 11:2817 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին 11:2617 Սեպ, 2026
  • Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը. Գյուլեր 11:2017 Սեպ, 2026
  • Ինչքան բարեկեցիկ է քո հարևանը, այնքան բարեկեցիկ ես դու, ինչքան բարեկեցիկ ես դու, այնքան բարեկեցիկ է քո հարևանը. Փաշինյան 11:1517 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը Պեկինում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 11:1217 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0017 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններն են տեղի ունեցել 10:5817 Սեպ, 2026
  • Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ իքս պահի որոշում կայացրինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից. Փաշինյան 10:4317 Սեպ, 2026
  • Մեր անվտանգային շատ պրոբլեմներ, կարող է պարզվի, սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ․ վարչապետ 10:1817 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չէ. վարչապետ 10:0017 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0017 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015