Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Նինոծմինդա Ախալքալաք ընտրատարածքի բնակչության հետ, ներկայացրել մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին՝ գրում է aliq.ge-ն:
Հանդիպմանը ելույթ է ունեցել վարչապետ Գախարիան, որը խոսքը սկսել է «մեր երկրի էթնիկ բազմազանությունը մեր հզորությունն է» պնդումով: Վարչապետը խոսել է տարածաշրջանում խաղաղության կարևորության մասին, ինչպես նաև ընդգծել, որ Վրաստանի համար բոլոր քաղաքացիների բարեկեցությունը, անկախ բնակության վայրից, առաջնահերթություն է:
Վարչապետ Գախարիայից բացի՝ մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանին ներկայացրել են կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն և կուսակցության այլ առաջնորդներ: