Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին հարևան երկրի նախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբոգում:
«Ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը և կոչ եմ անում վերսկսել բանակցային գործընթացը: Երկարատև խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,- գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: