Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում անցկացվել է երկրի իշխող Աշխատավորական կուսակցության 75- ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվել են նախկինում չցուցադրված միջմայրցամաքային նոր բալիստիկ հրթիռներ: Այս մասին փոխանցում է Al Arabiya-ն:
Հատկանշական է, որ զորահանդեսը կազմակերպվել է գիշերային ժամերին, ինչը հազվադեպ է լինում: Այն ցուցադրվել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու համար հրապարակ են բերվել մեծ թվով մարդիկ ու զինտեխնիկա: