Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի քաղաքացիներից` Դեղին ծովում իրենց հայրենակցի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղուրդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yonhap գործակալությանը:
«Մեծ մեղքի զգացումով եմ մտածում, թե միջադեպը որքան խորապես հիասթափեցնող էր նախագահ Մուն Չժե Ինի և նրա հարավկորեացի գործընկերների համար»,- մեջբերում է գործակալությունը Կիմ Չեն Ընի ուղերձի տեքստը:
Սեուլին հավաստիացումներ է ստացել, որ Փհենյանը միջոցներ կձեռնարկի կանխելու նման «սարսափելի միջադեպերի» կրկնությունը:
Հյուսիսկորեական կողմը խոստովանել է, որ ավելի քան 10 կրակոց է արձակել երկրի տարածքային ջրերում հայտնված հարավկորեացու ուղղությամբ, ապա այրել նրան:
Սեուլն էլ հայտարարել է, որ ուժեղացնում է Հյուսիսային Կորեայի զինվորականների գործողությունների հսկողությունը, հատկապես ծովային սահմաններում: