«Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիևը` պատերազմ»... Եվրոպական երկրներում շարունակում են տեղեկատվական արշավ իրականացնել մեր հայրենակիցները:
Ադրբեջանական ագրեսիայի դեմ հայերն այսօր էլ բողոքի ցույց են անցկացրել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի մոտ հավաքված ժողովուրդը վանկարկել է «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է» և իհարկե՝ «Հաղթելու ենք» կոչերը: