Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում, որում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:
«14-օրյա ծանր մարտեր, զգալի կորուստներ, զոհեր ու տուժածներ քաղաքացիների շրջանում: 10 ժամ տևած բանակցություններ: Հուսամ՝ հրադադարը կպահպանվի, և Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ»,- գրել է Լիկևիչուսը: