Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Արցախի տարբեր բնակավայրերից մարզ տեղափոխված ընտանիքներին:
«Ծանոթացա կեցության պայմաններին, զրուցեցի նրանց հետ, տեղեկացա նրանց կարիքների մասին՝ դրանց արագ լուծում տալու համար:
Նույն օրը հանդիպեցի նաև արցախցի դպրոցահասակներին, զրուցեցի մանկավարժների հետ՝ համոզվելու, որ նրանք ապահովված են դասերին մասնակցելու համար անհրաժեշտ պարագաներով:
Արցախից տեղափոխված ոչ մի դպրոցահասակ երեխա կրթությունից դուրս չպետք է մնա: Շատ կարևոր է նաև համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանումը:
Հանդիպումների ընթացքում հույս հայտնեցի, որ մոտ ժամանակներս կհաստատվի խաղաղություն, և մեր հայրենակիցները հնարավորություն կունենան վերադառնալու իրենց բնակավայրեր:
Արցախից տեղափոխված ընտանիքների կարիքների վերաբերյալ ամենօրյա քննարկումներ են իրականացվում ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների շտաբի նիստերում:
Իմ կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ, որոնք անմիջապես լուծում են ստանում»,- գրել է մարզպետը: