Գերմանիան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Այդ մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունները և երկու կողմերին կոչ է անում հարգել պայմանավորվածությունն ու խուսափել հետագա զոհերից»,- ասվում է հայտարարության մեջ: