Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը:
