• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում, և դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով. վարչապետ
Քաղաքականություն
21:4807 Հոկ, 2020

ԼՂ-ն երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում, և դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում: Ներկայացնում ենք այն ստորև.

РБК - Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ, և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Դուք հասկանո՞ւմ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի - ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրեն Ադրբեջանի կազմո՞ւմ։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով:

РБК - Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին։ Դա ճի՞շտ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։

РБК – Ինչո՞ւ եք այդպես ասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։

РБК - Տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի:

РБК - Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը։

РБК - Այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը։

«Քննարկվում է իրավիճակը մեր տարածաշրջանում
և հատկապես ահաբեկիչների ներկայությունը»

РБК - Դուք հակամարտության սկզբից մի քանի անգամ հեռախոսազրույց եք ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ է քննարկվում։ Խոսք գնո՞ւմ է արդյոք Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Քննարկվում է ամեն ինչ։ Բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության։

Դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։ Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։ Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու։

РБК - Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։ Օրինակ՝ մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն։

РБК - Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, իհարկե։

РБК - Եվ մարտակա՞ն գործողություններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։

РБК - Բայց ահաբեկչական սպառնալիքը, ինչպես Դուք ասացիք, Լեռնային Ղարաբաղում է, իսկ հարցը ռուսական ռազմական միջամտության երաշխիքի մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Եվ այդ երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։

РБК - Այդ երաշխիքները հաստատվե՞լ են Մոսկվայի հետ վերջին խոսակցությունների ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։ Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նյուանսներ։

РБК – Ամեն դեպքում Դուք ակնկալո՞ւմ եք ռազմական տեխնիկայի նոր մատակարարում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես ես արդեն ասեցի, Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է:

РБК – Իսկ նոր մատակարարումներ կլինե՞ն՝ այս հակամարտության հետ կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն այլ հարց է, որը ես չեմ կարող հրապարակավ քննարկել։ Հատկապես այս իրավիճակում։

«Այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության ողջ համատեքստը»

РБК - Համաձա՞յն եք արդյոք, որ այս հակամարտությունը բանակցային գործընթացը հետ է մղել տարիներով, եթե ոչ տասնամյակներով: Կարո՞ղ է արդյոք հիմա ընդհանրապես հնարավոր լինել ինչ-որ փոխզիջում։ Կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է դա քննարկելը։ Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը, ամբողջ համատեքստը։ Քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել է Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլև կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը։ Եվ եթե Դուք հետևեք վերջին օրերի պաշտոնական հայտարարություններին Մոսկվայից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով մոտավորապես նույն կերպ է ընկալում այս իրավիճակը։

РБК - Այսինքն՝ պատերազմը կարող է ավարտվել միայն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի՞ դեպքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ոչ, պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի նպատակներ։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը նպատակ ունեն՝ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ահաբեկչական խմբերին, որոնք գործում են հակամարտության գոտում։

РБК - Բայց դա Երևանի և Բաքվի միջև հարցերը չի լուծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե։ Ես արդեն ասել եմ, որ նրանց ներկայությունը և ընդհանրապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում փոխում է համատեքստը։ Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց վերադարձավ Հարավային Կովկաս։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, առնվազն Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն կսկսվի։ Եվ դա չափազանցություն չէ։ Բայց ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի համար վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։ Եվ եթե այս իրավիճակին նայենք այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Իրաքում, Սիրիայում, պատկերն ավելի պարզ կդառնա։ Դա կայսերական քաղաքականություն է, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև շատ երկրների, որոնք այստեղից բավական հեռու են գտնվում։

РБК – Կցանկանայի ամփոփել՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շփման գծում Ադրբեջանի տարածքից հեռացվեն ահաբեկչական միավորումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բանակցություններն ընդհանրապես այլ թեմա են, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի կազմում Ռուսաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Եվ նրանք (այդ երկրները - ՌԲԿ) աշխատում են բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նրանք հայտարարություն են արել իրավիճակի հետ կապված՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և հրաձգությունը, ռազմական գործողությունները: Հայաստանը ողջունել է այդ հայտարարությունը: Ցանկացած իրավիճակում բանակցելու և բանակցային գործընթացի հնարավորությունը, իհարկե, կարևոր է: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ ջանքերը և, իհարկե, հնարավորինս կառուցողական կլինենք համանախագահների հետ աշխատանքներում, որքանով դա հնարավոր է:

РБК – Ավելի քան 25 տարի է, որ տարվում է բանակցային գործընթացը: Ինչպես տեսնում ենք, այն ոչնչի չի բերել: Եվ Ստեփանակերտն արդեն 7-րդ օրը գտնվում է անընդմեջ հրաձգության տակ: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դա քննարկել ենք և ասել ենք, որ մեր օրակարգում նման հարց կա: Բայց սա այդ իրավիճակը չէ, որ հնարավոր է շատ կոնկրետ բացատրել կամ շատ կոնկրետ պլանավորել, որ եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա կհանգեցնի դրան: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում:

РБК - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կամ ՀԱՊԿ ձեր դաշնակիցները խնդրո՞ւմ են ձեզ չճանաչել ԼՂՀ-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Նման խնդրանք չի եղել: Ես Ձեզ ազնվորեն կասեմ՝ այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ քննարկում ենք այդ հարցը, ոչ ոք մեզ չի խնդրել դա չանել: Այդպիսի բան չի եղել:

РБК – Իսկ ինչո՞ւ չեք ընդունում: Որովհետև դա կնշանակի բանակցությունների ավա՞րտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա չի նշանակի բանակցությունների ավարտ: Դա կախված կլինի այն կոնկրետ իրավիճակից, ինչպես և երբ կկայացվի կամ չի կայացվի այդ որոշումը:

РБК – Բայց հիմա Դուք ԼՂՀ ճանաչմանը ավելի մո՞տ եք, քան շաբաթվա սկզբին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ այդ հարցը դրված է մեր օրակարգում: Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք:

РБК – Խնդրում եմ հստակեցրեք Ձեր դիրքորոշումը խաղաղապահների առնչությամբ: Դուք կո՞ղմ եք շփման գծում խաղաղապահների տեղակայմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ճիշտ չէ վերցնել ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում:

РБК – Բայց այդ դեպքում մնում է միայն պատերազմը, եթե խնդրի լուծման ինչ-որ տարբերակներ չգտնվեն, կապ չունի՝ դա կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ընդունում, խաղաղապահների տեղակայում, շրջանների հանձնում կամ այլ մեթոդներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:

РБК – Դուք կարծո՞ւմ եք, որ այդ բանակցային գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը բավական կթուլանա, որպեսզի ցանկանա վերադառնալ բանակցություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե լայն դիտարկենք այս հարցը, բանակցային գործընթացը շարունակվում է նաև հիմա: Մեր նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը:

РБК – Բայց ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ իհարկե, ոչ մի տեսակի:

Դիտումների քանակ1848
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015