Բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում 2020 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանացի գիտնականներ Մայքլ Հութոնին, Հարվի Ալթերին և Չարլզ Ռայսին: Նրանք այդ բարձր մրցանակին են արժանացել հեպատիտ C վիրուսի վերաբերյալ հետազոտությունների համար: Այս գիտնականները կարողացել են գտնել վտանգավոր հիվանդության մեղավորին: Ըստ Նոբելյան կոմիտեի՝ նրանց աշխատանքի շնորհիվ հեպատիտ C վիրուսի սպառնալիքը կարող է վերանալ՝ հայտնում է Interfax-ը:
Ստոկհոլմի Նոբելյան կոմիտեն երեքշաբթի կհայտարարի մրցանակակիրներին ֆիզիկայի ոլորտում, չորեքշաբթի` քիմիայի, հինգշաբթի `գրականության: Հասարակության մեջ, սակայն, առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում Խաղաղության միցանակը: Ըստ Նոբելյան կոմիտեի՝ այս տարի այդ մրցանակի համար առաջադրվել է 318 թեկնածու, նրանցից 211-ը անհատներ են, մնացած 107-ը՝ կազմակերպություններ:
Նոբելյան կոմիտեի կանոնակարգի համաձայն՝ մրցանակի հավանական թեկնածուների ցուցակը գաղտնի է պահվում: Այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սերբիայի և Կոսովոյի կառավարությունները: Թեկնածուների թվում, ըստ որոշ տեղեկությունների, նաև Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին է:
2020 թվականի Նոբելյան մրցանակը նախատեսում է 10 միլիոն կրոն (շուրջ 1,1 միլիոն դոլար) պարգևավճար: