Փարիզի երկու անցորդի վրա դանակով հարձակված անձը խոստովանել է, որ իր թիրախը Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունն է եղել՝ հայտնում է BBC-ն:
Հարձակվողը Պակիստանում ծնված 18 տարեկան երիտասարդ է, որը ցանկացել է վրեժ լուծել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների նոր հրատարակության համար:
2015-ին, երբ Charlie Hebdo-ն առաջին անգամ հրապարակեց մարգարեի ծաղրանկարները, իսլամիստները հարձակվեցին խմբագրության վրա, ինչի արդյունքում ամսագրի 12 աշխատակից սպանվեց:
Այդ դեպքից հետո խմբագրությունը տեղափոխվել է այլ վայր և գաղտնի է պահում իր հասցեն: Շենքը, որը նախկինում Charlie Hebdo-ի գրասենյակն էր, այժմ հեռուստաընկերություն է զբաղեցնում: