Չորեքշաբթի ֆրանսիական ավելի քան 100 լրատվամիջոց կոչ են արել աջակցել երգիծական Charlie Hebdo ամսագրին, որը 2015-ին ենթարկվեց զինված հարձակման՝ հայտնում է France24-ը: Ամսագրի աշխատակիցները մահվան նոր սպառնալիքներ են ստացել այս ամսվա սկզբին Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարներ հրատարակելուց հետո: Ամսագրի այդ քայլը քննադատել է արաբական մի քանի երկիր, «Ալ-Քաիդա»-ի զինյալները սպառնացել են կրկնել ամսագրի աշխատակիցների նկատմամբ 2015 թ. արյունալի դատաստանը:
Ֆրանսիական լրատվամիջոցները Charlie Hebdo-ին սատարող բաց նամակում գրել են. «Ազատության թշնամիները պետք է հասկանան, որ մենք՝ իրենց կայուն հակառակորդներս, միասին ենք, անկախ մեր տեսակետների և համոզմունքների տարբերությունից»: