• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
Արարատ և Վանաձոր․ խոշորացման նոր փուլը Արարատ և Վանաձոր․ խոշորացման... 19:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Թուրքիայի սպառնալիքներն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանին. թուրքագետ
Քաղաքականություն
14:3725 Հլս, 2020

Թուրքիայի սպառնալիքներն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանին. թուրքագետ

«Ես ֆիքսել եմ, որ թե՛ տավուշյան թեժացումն այս տարի, թե՛ Ապրիլյան պատերազմը տեղի են ունեցել Ռուսաստան-Թուրքիա գազային բավական սուր կոնֆլիկտի ֆոնին: Ընդ որում, պատճառները տարբեր էին»,- 1lurer.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ վերլուծելով տավուշյան սրացման ժամանակ Թուրքիայի աննախադեպ սուր հայտարարությունները:

Ըստ թուրքագետի՝ ապրիլյան սրացման դեպքում ՌԴ-Թուրքիա սուր կոնֆլիկտի պատճառը երկու գազատարների կառուցման հարցն էր՝ «Թուրքական հոսք» գազատա՞րը պետք է շուտ կառուցվի, որը Ռուսաստանին է առաջ մղում, թե՞ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ մղվող անդրանատոլիական «ԹԱՆԱՊ» գազատարը: Նաև թուրքագետը զուգադիպություն է գտել ամսաթվերի մեջ. ապրիլյան պատերազմը սկսվեց Քարվաճառի ազատագրման 23-ամյակին, իսկ տավուշյան թեժացումը սկսվեց արդեն 32 տարի առաջ կայացված ԼՂԻՄ մարզային խորհրդի այն որոշման օրը, որով այդ մարզը դուրս էր բերվում Ադրբեջանական ԽՍՀ կազմից:

Ինչո՞ւ մարտական գործողություններ սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանին ու հենց Տավուշի շրջանում, ինչո՞ւ Թուրքիան արձագանքեց աննախադեպ սուր ու կոշտ

Ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան արձագանքեց մարտական գործողություններին՝ կատարելով հինգ հայտարարություն, դրանք տավուշյան թեժացման օրերի հայտարարությւոնների համեմատ կոշտ չես համարի: Տավուշյան թեժացման օրերին Թուրքիայի՝ միմյանց հաջորդող խիստ ու վերջին տարիների համար աննախադեպ կոշտ, երբեմն՝ նույնիսկ սպառնալից հայտարարությունները հաջորդեցին մեկը մյուսին: Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց՝ թող Հայաստանը հիշի, թե մեկ դար առաջ ինչպես ավարտվեց Մեծ Հայաստան ստեղծելու փորձը գերտերությունների օգնությամբ, և ինչպես կավարտվի հիմա:

Իսկ ընդհանուր առմամբ տավուշյան թեժացմանը Թուրքիայից մի քանի անգամ արձագանքեցին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Հուլիսի 17-ին իրավիճակին անդրադարձավ հենց Էրդողանը՝ Հայաստանն անվանելով օկուպանտ ու մեղադրելով քաղաքացիական բնակչության վրա կրակելու մեջ:

Որո՞նք են Թուրքիայի այսօրինակ կոշտ հայտարարությունների պատճառը, ինչու՞ հիմա և ի՞նչ է դա ենթադրում՝ 1lurer.am-ի հետ զրույցում փորձեց պարզել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ նշելով 6 պատճառ:

Պատճառ №1

Թուրքիայի համար վերջին տարիներին Ադրբեջանի կարևորության մեծացումն է շեշտակի տեմպերով

«Ադրբեջանը վերջին շրջանում տարիների համառությունից հետո երեք կարևոր զիջում է արել Թուրքիային. Ադրբեջանն ի վերջո համաձայնեց Թուրքիայի կողմից Նախիջևանի սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծումը, համաձայնեց Թուրքիայի քաղաքացիների համար միակողմանի պահվող վիզային ռեժիմի վերացմանը և համաձայնեց Թուրքիայի հետ ստորագրել արտոնյալ առևտրային ռեժիմով պայմանագիր, իսկ Թուրքիան վաղուց էր այս ամենը ցանկանում և միտումնավոր ձգձգում էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հատվածի կառուցումը, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել այդ պայմաններին: Ձգձգելով Բաքու-Թբիլիսի-Կարսը՝ Թուրքիան ինքնին ձգձգում էր նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը, որը լինելու է այդ երկաթգծի շարունակությունը: Այս երկու երկաթգծերն էլ առնչվում են և՛ ուղևորահոսքին, և՛ բեռնափոխադրումներին : Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորությունը շեշտակի աճել է հատկապես գազային համատեքստում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը արդեն գրեթե 15 տարի շահագործման մեջ են: Բաքու-Թբիլիսի-Կարսը համեմատաբար նոր է, 2017-ին է շահագործման հանձնվել՝ հոկտեմբերի 30-ին, այն օրը, երբ թուրքերը մեզնից խլեցին Կարսը: Այս երեք ենթակառուցվածքներից միակ խոշոր փոփոխությունը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հետ:

Թուրքիան ամենաէժան գազը գնում է հենց Ադրբեջանից, նույն գազատարով տարեկան մոտ 6.5 միլիոն խորանարդ մետր գազ է ստանում, բայց վերջին տարիներին եռապատկվել է գազատարի թողունակությունը: Ադրբեջանն ընդլայնել է թողունակությունը, որ կարողանա Թուրքիային տարեկան հավելյալ ևս 6.5 միլիոն, իսկ Եվրոպային՝ 10 միլիարդ խմ գազ մատակարարել: Ընդհանուր առմամբ՝ գազատարի թողունակությունը 6.5 միլիարդից հասել է 20 միլիարդ խմ-ի: Հոկտեմբերից էլ պետք է մեկնարկեն ադրբեջանական գազի առաջին մատակարարումները Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, ինչը Թուրքիային տարանցիկ ճանապարհով հսկայական եկամուտներ ու հնարավորություններ կտա: Ռուսաստանը մի քանի տարի առաջ Թուրքիայի անվիճելի առաջատար գազամատակարար երկիրն էր՝ ապահովելով նրա գազային պահանջարկի գրեթե 60 տոկոսը, հիմա Թուրքիան սկսել է մեծ տեմպերով հրաժարվել ռուսական գազից: Նախորդ տարի ներկրումը նվազեցրել է 40%-ով, իսկ մոտ 30%-ով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումները, ինչի շնորհիվ Ադրբեջանը նախորդ տարի դարձավ Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ անցնելով Իրանին, իսկ այս տարի՝ առաջին խոշոր գազամատակարարը՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Ադրբեջանը որքան կարևորվում է Թուրքիայի համար, այնքան Թուրքիան զգայուն է դառնում Ադրբեջանի հետ կապված հարցերում, որոնցում կարող է շոշափվել նաև իր շահը։ Եվ հենց դրա համար է Թուրքիան արձագանքում նման կերպ»,- նշեց Գաբրիելյանը: 

Պատճառ №2

Ռուսական գազային լծակից ազատումը

«Երկրորդ կետը փոխլրացնում է առաջինին: Թուրքիան ադրբեջանական գազով կարողանում է չեզոքացնել ռուսական գազային լծակը, որը շատ ուժեղ էր: Ու անգամ օգոստոսին Թուրքիան կարող է 0 խմ գազ ներկրել ՌԴ-ից, ինչն աննախադեպ իրադարձություն կլինի 2000-ականներից ի վեր: Ադրբեջանը փաստորեն Ռուսաստանին վնասում է՝ ոչ միայն Թուրքիային օգնելով ձերբազատվել ռուսական լծակից, այլև շուտով կսկսի վնասել Ռուսաստանի գազային դիրքերին նաև Եվրոպայում: Թուրքիան մտավախություն ունի, որ Ռուսաստանն իսկապես դրա համար կարող է պատժել Ադրբեջանին ամենատարբեր միջոցներով: Եվ Թուրքիայի ամենասուր հայտարարությունները, օրինակ՝  Չավուշօղլուն ասում էր, թե «պատրաստ են տալ իրենց կյանքը՝ հանուն Ադրբեջանի», ըստ իս՝ իրականում ուղղված են առաջին հերթին Ռուսաստանին։ Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը տարածաշրջանում:

Եվ ես մտավախություն ունեմ, որ տարածաշրջանը կմնա թեժ այսուհետ, և հոկտեմբերից հետո կարող են անգամ վտանգավոր զարգացումներ լինել: Օրինակ՝ ադրբեջանական կողմը կամ մեկ ուրիշը կարող է պայթեցնել այդ գազատարը Թովուզի շրջանում և պատասխանատվությունը դնել մեզ վրա, իսկ դա մեզ ընդհանրապես պետք չէ: Բացի այդ, եթե այդ գազատարը պայթեցվի, դրանից առաջին հերթին կտուժի հարևան Վրաստանը, որը մեզ համար անչափ կարևոր երկիր է: Նաև Եվրոպան կտուժի, միջազգային ընկերությունները, որոնք մասնաբաժին ունեն այդ խողովակաշարում և, իհարկե, նաև Թուրքիան: Այսինքն՝ մենք միանգամից մի քանի հոգու հետ խնդիրներ կունենանք: Պետք է հայտարարենք, որ դա պայթեցնելը մեզ ընդհանրապես պետք չէ: Մենք նախկինում էլ ունեինք այդպիսի հնարավորություն, եթե ուզենայինք հարվածել Բաքվին, արած կլինեինք, այնպես չէ, որ նոր գրաված դիրքերն են այդ հնարավորությունը մեզ տալիս: Եթե թեժացումներ լինեն,մտավախություն ունեմ, որ Թուրքիան կփորձի իր զինծառայողներին տեղակայել այս գազատարի շրջանում՝ այն պաշտպանելու պատրվակով: Դրա համար անհրաժեշտ է Իլհամ Ալիևի համապատասխան խնդրանքը Թուրքիային, ինչպես Լիբիայում Տրիպոլիի իշխանությունները ռազմական օգնության խնդրանքով դիմեցին Թուրքիային, որը դրական պատասխան տվեց»,- նշեց փորձագետը:

Պատճառ №3

Ադրբեջանի տարածքային կորուստները

«Ի տարբերություն 2016 թ․ ապրիլյան պատերազմի՝ Ադրբեջանն այս անգամ ունեցավ դիրքային, տարածքային կորուստներ, և, հետևաբար, Թուրքիան պետք է կոշտացներ իր հայտարարությունների տոնը՝ նույն ապրիլյան թեժացման համեմատ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան նման կերպ չի արձագանքել անգամ 2014 թվականին, երբ հայտարարեցինք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը Նախիջևանի ճակատում»,- նշեց Գաբրիելյանը։

Պատճառ №4

2010 թ․ օգոստոսի 16-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմական փոխօգնության համաձայնագիրը

«5 բաժնից և 23 հոդվածից բաղկացած համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցություն։ Բայց ավելի կարևոր է 2-րդ հոդվածը, որը վերաբերում է հավաքական պաշտպանությանը: Այստեղ նշված է, որ եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ։ Տավուշյան թեժացման օրերին Թուրքիան Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի դեմ զինված ագրեսիա իրականացնելու մեջ: Ու այդ հայտարարությունների ձեռքը Թուրքիան կարծես թե կրակն ընկավ, որովհետև ստացվում է, որ չի կատարում 2-րդ հոդվածով իր պարտավորությունը:

Թուրքիան պարզապես փորձում է 3-րդ հոդվածի կիրառմամբ Ադրբեջանին ինչ-որ զենքեր՝ հրթիռներ և ԱԹՍ-ներ տալով, նաև շատ սուր հայտարարություններ անելով՝ հագեցնել Ադրբեջանին: Իհարկե, Թուրքիան լավ է հասկանում, որ 2-րդ հոդվածի կիրառումը նշանակում է կարմիր գծի հատում, պատերազմ Հայաստանի դեմ: Այս պահին նա դա չի ցանկանում: Պատահական չեմ համարում, որ Թուրքիայից ամենաշատ ու ամենախիստ հայտարարությունները արել է հենց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»,- նշեց փորձագետը:

Պատճառ №5

Հեղինակության վերականգնում ներքին լսարանում

«Ճիշտ է, ներքին լսարանը այնքան էլ հետաքրքրված չէր տավուշյան էսկալացիայով, բայց իշխանամետ հեռուստաալիքները, մամուլն անընդհատ փորձում էին արծարծել այս թեման, թեժ պահել այն, որ ցույց տան Թուրքիայի սուր արձագանքը, որպեսզի Էրդողանի և նրա կուսակցության սասանված հեղինակությունը որոշակի վերականգնեն: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին տարիներին ավելի ազգայնամոլական բնույթ ունի, քան ավանդական, ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի հետ Էրդողանը ընտրական դաշինքի մեջ է մտել վերջին տարիներին: Ելնելով սրանից՝ Էրդողանը ներքին լսարանի համար նույնպես պետք է աներ սուր հայտարարություններ»,- նշեց Գաբրիելյանը:

Պատճառ №6

 

 

«Նոր Թուրքիան» ուժեղ է «Հին Թուրքիայից»

«2019 թ․ հունվարին Էրդողանը հայտարարեց, թե 1990-ականների սկզբներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայի՝ «Հին Թուրքիայի» իշխանությունները հզոր չէին, դրա համար «չկարողացան կանխել Ղարաբաղի օկուպացիան»: Մինչդեռ իրենք հայտարարում են, որ «Նոր Թուրքիան»՝ իսլամական Թուրքիան, ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով՝ անգամ Օսմանյան կայսրության որոշ շրջանի համեմատ: Հիմա, ելնելով այս ամենից՝ Էրդողանը որոշակի իմաստով նաև դատապարտված էր ապացուցելու իր խոսքերի իսկությունը, որ իսկապես «Նոր Թուրքիան» շատ ուժեղ է: Նա հեգնել և ծաղրել էր նախկին իշխանություններին, իսկ հիմա ժամանակն է, որ իր խոսքերն ապացուցեր նաև գործով, դրա համար էլ հետևեցին այդ կոշտ հայտարարությունները»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Դիտումների քանակ220
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան 14:0124 Հլս, 2020 Սուրբ Սոֆիայի վերափոխման օրը Էրդողանը պատահական չի ընտրել. Հայկ Գաբրիելյան Քաղաքականություն
  • Ադրբեջանական բռնությանն աջակցող միակ երկիրը Թուրքիան էր. Փաշինյան 12:3023 Հլս, 2020 Ադրբեջանական բռնությանն աջակցող միակ երկիրը Թուրքիան էր. Փաշինյան Քաղաքականություն
  • Թուրքական հեռուստաեթերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը 16:3822 Հլս, 2020 Թուրքական հեռուստաեթերում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ ՀՀ-ից դիմում չենք ստացել. Գալուզին 16:1315 Սեպ, 2026
  • ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ 16:0215 Սեպ, 2026
  • Ֆիդանն և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման ուղղությամբ վերջին մեկ տարում արձանագրված առաջընթացը 15:5315 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական ապրանքների համար Ինքնավար առևտրային միջոցների կիրառմանը 15:4715 Սեպ, 2026
  • Փորձը ցույց է տալիս, որ հաճախ Դաշնակցությունը շատ սպեցիֆիկ մեկնաբանություն ունի ազգային շահին. Ռուբեն Ռուբինյանի արձագանքը Քրիստինե Վարդանյանի ելույթին 15:4315 Սեպ, 2026
  • Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը 15:3815 Սեպ, 2026
  • Գիտություն-բիզնես գործակցությունը՝ տնտեսության շարժիչ ուժ 15:2415 Սեպ, 2026
  • Սիրիայում շարունակվում են իշխանությունների որոշման դեմ ցույցերը 15:1215 Սեպ, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0915 Սեպ, 2026
  • Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր 15:0415 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Եթե չեն ուզում հանեն, դա քննարկման հարց է. Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի մասին 15:0015 Սեպ, 2026
  • Դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից. Արման Եղոյան 14:5915 Սեպ, 2026
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 67 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5615 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը 14:4115 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3015 Սեպ, 2026
  • Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման․ ԱՆ 14:2715 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1315 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չինաստան համագործակցության հեռանկարները 13:5815 Սեպ, 2026
  • Ընդդիմությունը տեսնում է միայն այն, ինչը այլևս տեքստում չկա. Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին 13:4815 Սեպ, 2026
  • Բնությանն ավելի մոտ. ամփոփվել է «Իմ ժամանակը» ծրագիրը 13:4515 Սեպ, 2026
  • Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով Մոնրեալում է 13:3915 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայողները կանխել են հրդեհի տարածումը և ահազանգել Փրկարար ծառայություն 13:3315 Սեպ, 2026
  • Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ 13:2115 Սեպ, 2026
  • Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք 13:1415 Սեպ, 2026
  • Ամենակարևորը մեզ համար խնամքն է խաղաղության նկատմամբ. Ալեքսանյանը՝ Հաջիևի հայտարարությունների մասին 13:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Գալուզինն անդրադարձել է ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցին | 15.09.2026 13:0015 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով 12:5415 Սեպ, 2026
  • Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին 12:4515 Սեպ, 2026
  • Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը 12:3915 Սեպ, 2026
  • Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին 12:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր 12:2915 Սեպ, 2026
  • Թրամփը շտապել է՝ հայտարարելով, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարող է էներգետիկ հրադադար հաստատվել. Financial Times 12:1715 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1515 Սեպ, 2026
  • Վոլեյբոլի Եվրոպայի Մ20 տղաների առաջնության առաջին փուլը կանցկացվի Երևանում 12:1115 Սեպ, 2026
  • Գյումրիում պետք է իշխանափոխություն. Նազելի Բաղդասարյան 12:0515 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ժամանել է Պեկին 12:0315 Սեպ, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0015 Սեպ, 2026
  • Պարզաբանում՝ խմելու ջրի որակի վերահսկողության վերաբերյալ 11:5715 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի 11:4915 Սեպ, 2026
  • Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ իրազեկում 11:4115 Սեպ, 2026
  • Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3815 Սեպ, 2026
  • Ոստիկանները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել 11:3615 Սեպ, 2026
  • Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին 11:2915 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում 11:2315 Սեպ, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 1,75 հա մակերեսով 2 հողատարածք. դատախազություն 11:1215 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել վնասվածք ստացած քաղաքացուն 11:0215 Սեպ, 2026
  • Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 10:4915 Սեպ, 2026
  • Սևան համայնքի նախկին ղեկավարի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 10:4515 Սեպ, 2026
  • Շարունակվում է ՄԻՊ-ի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը 10:1015 Սեպ, 2026
  • Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ 10:0615 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015