Ըստ ամենայնի, Վաշինգտոնը լրջորեն մտադրված էր իր ռազմական միջոցները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում, տեղափոխել Հունաստանի Կրետե կղզի: Սա այն հարցն է, որը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կքննարկի վաղը Հունաստանում՝ գրում է The Times-ը:
Ինչպես ընդգծված է հրապարակման նյութում՝ այս քայլով Վաշինգտոնը «պատժում է» Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանին, որի պահվածքը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ վաղուց նյարդայնացնում էր ամերիկացիներին: