• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ Մայիսի 25-ի վաղ առավոտյան... 00:03
Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ Հարցազրույց Լևոն Զուրաբյանի հետ 18:46
Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Անդրանիկ Հարությունյանի հետ 17:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը  և իր անվտանգությունը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին
Քաղաքականություն
00:4828 Սեպ, 2020

Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը և իր անվտանգությունը. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ներկայացնում ենք հարցազրույցը.

Ալ Ջազիրա. Դուք շատ հստակ լսեցիք Ադրբեջանի հայտարարությունն առ այն, որ իրենք կանգ չեն առնելու, «քանի դեռ չեն ազատագրել այս տարածքը». իրենք խոսում են լայնամասշտաբ պատերազմի մասին: Դուք համարու՞մ եք, որ գտնվում եք լայնամասշտաբ պատերազմի մեջ:

Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ մենք լսում ենք Ադրբեջանի կողմից, պատերազմի ընտրությունն է: Սա Ադրբեջանի կողմից խաղաղ բանակցությունների տապալում է՝ ի վնաս խաղաղ գործընթացի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով նախապես ծրագրված լայնածավալ հարձակում է: Այսօր առավոտյան տեղի ունեցածն Ադրբեջանի՝ իր առավելապաշտական դիրքորոշումն ագրեսիվ կերպով առաջ մղելու մտադրությունների ապացույցն է, որը ուղղված է մեր ժողովրդի անվտանգության դեմ: Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը մեր ժողովրդի անվտանգությունն է, և այսօր ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ովքեր հաստատակամ են հակադարձելու այս ագրեսիային՝ իրենց անվտանգությունը, ազատությունը պաշտպանելու համար: Եվ այս ագրեսիան ոչ միայն կանխամտածված էր Ադրբեջանի կողմից, այլև ուղեկցվում է Թուրքիայի մեծածավալ աջակցությամբ, որն իր ռազմական ներկայությունն ունի Ադրբեջանում, որն ի ցույց է դնում իր միակողմանի աջակցությունն Ադրբեջանին և ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Սա չափազանց մտահոգիչ է, սա լայնածավալ էսկալացիա է, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ալ Ջազիրա. Նրանց խոսքով՝ այս լարվածությունը դուք եք սկսել: Իրականում նրանք ասում են, որ առաջինը դուք եք հարձակվել ժամը 06:00-ին կամ դրանից մեկ ժամ առաջ:

Զոհրաբ Մնացականյան. Ես լիովին հերքում եմ այդ բացարձակ ապատեղեկատվությունը, որն Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է: Մենք մտադիր չենք իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն լարվածության աճի: Հայաստանը շատ հաստատուն է եղել իր այն դիրքորոշման մեջ, որ լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով, բացառապես փոխզիջման հիման վրա: Մենք չենք անի մի բան, որը կհակասի մեր հռչակած մտադրություններին: Ինչպես ասացի, մեզ համար ամբողջ խնդիրը մեր հայրենակիցների անվտանգությունն է: Նրանք շատ հաստատուն և վճռական են՝ պաշտպանելու իրենց, և Հայաստանը շարունակում է մնալ նրանց անվտանգության վճռական երաշխավորը: Մենք հորդորում ենք Ադրբեջանին վերջ դնել այս ագրեսիային, գալ ողջամտության դաշտ և վերադառնալ խաղաղ գործընթացին:   

Ալ Ջազիրա. Արդյո՞ք կարող եք իրականում կանգնեցնել նրանց, եթե նրանք հայտարարում են, որ պատրաստվում են լայնածավալ պատերազմի և ազատագրելու այս տարածքը: Պաշտպանվելու առումով Հայաստանն ի՞նչ դիրքերում է գտնվում:

Զոհրաբ Մնացականյան. Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու է իր յուրաքանչյուր թիզ հողը  և իր անվտանգությունը, և Հայաստանը երաշխավորն է այդ ամենի: Ուժի սպառնալիքը բնորոշ է Ադրբեջանի կառավարության և Բաքվի ռեժիմի բառապաշարին, վերջին անգամ այն արտահայտվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և նրանք այժմ պարզապես դա արտահայտում են իրենց գործողություններով: Բայցևայնպես, նրանք այս անգամ ևս հետ կշպրտվեն: 

Ալ Ջազիրա. Պարոն նախարար, Դուք խոսեցիք բանակցությունների մասին: Ինչպես ե՞ք  դա տեսնում, ինչպես կարող է դա տեղի ունենալ: Ո՞վ կլիներ միջնորդը, ինչպե՞ս ետքայլ կարվի անդունից: 

Զոհրաբ Մնացականյան. Գոյություն ունի բանակցությունների հաստատված ձևաչափ:  Դա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է, որը ներառում է միջնորդների՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Մենք բոլոր մակարդակներով մշտական կապի մեջ ենք համանախագահ երկրների հետ: Եվ մենք աշխատում ենք այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարող ենք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հուն՝ բանակցային գործընթացի համար: Մենք հավատարիմ ենք դրան: 

Այնուամենայնիվ, սա չպետք է շփոթել Հայաստանի և Արցախի՝ մեզ պաշտպանելու  վճռականության հետ թե Լեռնային Ղարաբաղում և թե Հայաստանում: Կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Այս տարիների ընթացքում Բաքվից եկող առավելապաշտական դիրքորոշումը որևէ տեղ չունի բանակցային գործընթացի առաջընթացի համար: Հայաստանի վարչապետը հետևողականորեն պնդել է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրի համար, այն է՝ փոխզիջման վրա հիմնված լուծում, և ոչ թե լուծում, որը բավարարում է միայն մեկ կողմի պահանջները: Վերջինս լիովին մերժված է: Ադրբեջանը երբեք չի փոխադարձել փոխզիջումային լուծման մեր կոչին. նրանք նախընտրում են ռազմական լուծումը, նախընտրում են ագրեսիան: Եվ այն, ինչի ականատեսն ենք լինում հիմա, Ադրբեջանի այս հետողական քաղաքականության դրսևորումն է:

Հարց. Բանակցությունների՝ Ձեր կողմից նշված մեխանիզմը  արդյոք կարո՞ղ է ամեն ինչ կարգի բերել։ Կան Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, որոնք անհապաղ լարվածության նվազեցման կոչ են արել, սակայն կա նաև Թուրքիան, ով ուղղակիորեն աջակցում է ադրբեջանցիներին և, թվում է, որն ավելի շատ գտնվում է մարտական տրամադրվածության մեջ: Արդյո՞ք գործող մեխանիզմը կարող է հաղթահարել որևէ այլ դերակատարից եկող սպառնալիքները: 

Զոհրաբ Մնացականյան. Մեկ պարզաբանում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործիքակազմը երեք երկրների համանախագահությունն է՝ բաղկացած Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից:

Այս բանակցությունների շրջանակներում, եթե Ադրբեջանն այդքան «վճռականորեն» մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին, ապա կոչ եմ անում Ադրբեջանին անմիջապես համաձայնել հետաքննության և ռիսկերի նվազեցման մեխանիզմների և հրադադարի խախտման մշտադիտարկման մեխանիզմների ներդրմանը, որի վրա մենք այսքան տարի պնդում ենք, իսկ իրենք հրաժարվում՝ քողարկելու համար իրենց ռազմական և ագրեսիվ մտադրությունները, և ներքաշվելու մեղադրանքների խաղի մեջ, ինչպես անում են հիմա։ Եթե իրենք ցանկանում են լարվածության թուլացում, ապա պետք է համաձայնեին այդ մեխանիզմների ներդրմանը: Անգամ այժմ կարող են համաձայնել այդ մեխազնիմներին, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը և ռիսկերի նվազեցումը։ 

Ուստի, կրկին հանդես ենք գալիս այդ կոչով, որն ամբողջությամբ մերժվել էր Ադրբեջանի կողմից, իսկ իրենց կողմից առաջարկվող մեղադրանքների այս խաղը, որը նրանք փորձում են պարտադրել մեզ, ամբողջությամբ մերժվելու է։ Իրենք կրում են ներկայիս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Դիտումների քանակ324
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սպասվում են անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:1025 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ պետքարտուղարը և ՀՀ ԱԳ նախարարը փաստաթղթեր կստորագրեն 15:0025 Մայ, 2026
  • «Մենավոր ծառը» անիմացիան՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում 14:5325 Մայ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել 14:4225 Մայ, 2026
  • Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը 14:3225 Մայ, 2026
  • Փարիզի մերձակա Կլամար քաղաքում անցկացվել է «Հայաստանի օր» ամենամյա մշակութային փառատոնի 11-րդ թողարկումը 14:2125 Մայ, 2026
  • Ծառուկյան, Կարապետյան, Քոչարյան, Մարության. ընտրական ցուցակների ամենահարուստ առաջատարները 14:1025 Մայ, 2026
  • Գրանցվել է 470 դեպք, որից 110-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5625 Մայ, 2026
  • Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն. ՆԳՆ 13:4325 Մայ, 2026
  • Ամաչում եմ, որ հայկական ազգանուն եմ կրում. Մարգարիտա Սիմոնյան 13:3125 Մայ, 2026
  • Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian 13:1725 Մայ, 2026
  • Լուրեր 13։00 | «Հալյուցինագեն սնկերից» մինչև «սով»․ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները ՀՀ-ի մասին 13:0025 Մայ, 2026
  • Երևան քաղաքի քրեական ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 12:5925 Մայ, 2026
  • Խուզարկություններ Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում. կա 5 ձերբակալված 12:4425 Մայ, 2026
  • Մայիսի 22-25-ը հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 12:3625 Մայ, 2026
  • Թրամփը մտադիր է պահպանել Իրանի շրջափակումը մինչև պատերազմի ավարտը 12:2325 Մայ, 2026
  • Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ 12:1025 Մայ, 2026
  • Մայիսի 26-ին Հայաստանի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:5925 Մայ, 2026
  • Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները 11:4825 Մայ, 2026
  • «Օրեշնիկի» հարվածը միջուկային զենքի ցնցում է. Կալաս 11:3925 Մայ, 2026
  • Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը. ՇՄ նախարար 11:3125 Մայ, 2026
  • ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց 11:2425 Մայ, 2026
  • ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը 11:1525 Մայ, 2026
  • Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ 10:5925 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա 10:4425 Մայ, 2026
  • Մարկո Ռուբիոն կժամանի Հայաստան 10:2725 Մայ, 2026
  • ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ 10:1025 Մայ, 2026
  • Լուրեր 10։00 | Ընդդիմությունը փորձում է կեղծ թեզերով սարսափեցնել հանրությանը. քաղաքագետ | 25.05.2026 10:0025 Մայ, 2026
  • Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին 09:4525 Մայ, 2026
  • Ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում զորահանդեսի շրջանակում ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ 09:3225 Մայ, 2026
  • Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 09:0725 Մայ, 2026
  • Դարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 08:4825 Մայ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:2725 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0425 Մայ, 2026
  • Մայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ 00:0325 Մայ, 2026
  • ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին 23:0524 Մայ, 2026
  • ՀՀ-ում երբեք 300 հազար ադրբեջանցի չի ապրել. մասնագիտական փաստարկներն ընդդեմ ընդդիմության կեղծ թեզերի 22:3824 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. Պապիկյան 22:0024 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5424 Մայ, 2026
  • Ֆրունզե Դովլաթյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է. հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներ 21:2024 Մայ, 2026
  • ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում 21:1424 Մայ, 2026
  • Հասարակական ցավը՝ քաղաքական տեխնոլոգիա. արտահոսած փաստաթղթերից մինչև զինված սպառնալիքներ 21:0424 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Ովքեր են ընտրական ցուցակների ամենահարուստները. ով ինչ է հայտարարագրել 21:0024 Մայ, 2026
  • Քոչարյանի դրդմամբ՝ ԲՀԿ հիմնում, Սարգսյանի հետ կոալիցիա. քաղաքական էջը փակել-բացելու Ծառուկյանի ուղին 20:4224 Մայ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային քայլարշավային նոր ուղղություն | Հարցազրույց Շահանե Հալաջյանի հետ 20:2124 Մայ, 2026
  • Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 20:0924 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.05.2026 19:0924 Մայ, 2026
  • Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների. ԱՄՆ դեսպանատուն 15:1424 Մայ, 2026
  • Վերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀ 14:2124 Մայ, 2026
  • Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանով 14:0824 Մայ, 2026
  • Էպիլեպսիայի ախտորոշման և բուժման նորարարական մոտեցումներ 14:0024 Մայ, 2026
  • Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ուղիղ առևտրում նոր քայլ է կատարվում. Սերդար Քըլըչ 13:1224 Մայ, 2026
  • Եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութ 13:0924 Մայ, 2026
  • Երևանում էլեկտրական ենթակայան է այրվել 13:0524 Մայ, 2026
  • Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 12:4824 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումը 12:4624 Մայ, 2026
  • Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան 11:2924 Մայ, 2026
  • Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 11:1224 Մայ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 469 մլն դրամի հարկ է վճարել 10:5924 Մայ, 2026
  • Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար 10:4024 Մայ, 2026
  • Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել 09:5424 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:4824 Մայ, 2026
  • Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Նիկոլ Փաշինյան 08:1324 Մայ, 2026
  • Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին 00:4224 Մայ, 2026
  • Լավ կյանքի ինդեքսում ՀՀ-ն աշխարհում 61-րդ հորիզոնականում է 00:2724 Մայ, 2026
  • Ամերիկահայ ականավոր գործիչների մեծարման միջոցառում Ֆիլադելֆիայում 00:0924 Մայ, 2026
  • Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Խաղաղության կորպուսի» 31-րդ խմբի ծառայությունը 23:5123 Մայ, 2026
  • Վարորդական վկայականի քննությունների կարգում մոդելային փոփոխություն կլինի. ՆԳՆ 23:3323 Մայ, 2026
  • Լավ լուր՝ Վայք համայնքի բնակիչների համար․ Վայոց ձորի մարզպետ 23:1523 Մայ, 2026
  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց 22:4923 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի սոցիալ-տնտեսական ծրագրերը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4023 Մայ, 2026
  • Վերականգնել ենք մեր ԶՈւ ամբողջ կարողությունը. Ղալիբաֆ 22:2423 Մայ, 2026
  • 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP 22:1923 Մայ, 2026
  • Խաղի նոր կանոններ վերաքննիչ բողոքի քննության ժամկետներում. գործընթացը կարագացնի գրավոր ընթացակարգը 22:1223 Մայ, 2026
  • Ընտրող են, շատվոր են, ջոգի՞ր. ԲՀԿ-ն բարեգործության անվան տակ անվճար շինանյութ է տվել 21:5723 Մայ, 2026
  • «Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ 21:4723 Մայ, 2026
  • Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ 21:2723 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Շատինի նախկին համայնքապետը հողամասերը ապօրինի վաճառել է իր հորաքրոջն ու կնոջ եղբորը 21:0023 Մայ, 2026
  • Սեզոնային գրիպ. պատվաստման հանդեպ վստահությունը մեծանում է 20:5823 Մայ, 2026
  • Հայ մեղվաբույծներն ու ոլորտի մասնագետները՝ մեկ հարթակում 20:5223 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.05.2026 20:4623 Մայ, 2026
  • Իրանի հետ բանակցություններում առաջընթաց է գրանցվել. առաջիկա օրերին կարող են լավ լուրեր լինել. Ռուբիո 20:3623 Մայ, 2026
  • «Գույների թռիչք»՝ Բնության պետական թանգարանում 20:2323 Մայ, 2026
  • Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա 20:0823 Մայ, 2026
  • Փորձ է արվում Հայաստանն օգտագործել ՌԴ-ին վնասելու համար. Լավրով 19:4923 Մայ, 2026
  • Պետությունը կխրախուսի մասնավոր մանկապարտեզ հաճախելը 19:3123 Մայ, 2026
  • Պակիստանի բանակի ղեկավարը և Արաղչին քննարկել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները 19:1323 Մայ, 2026
  • Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում. Բաղաեի 18:5623 Մայ, 2026
  • Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն 18:3723 Մայ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել անվտանգ վայր 18:2423 Մայ, 2026
  • Գևորգ Ջորջ Քասսաբյանի անհատական ցուցահանդեսը՝ Վանաձորում 18:0323 Մայ, 2026
  • Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները 17:4423 Մայ, 2026
  • ՔՊ-ն առաջինն է, 5 անգամ ավելի շատ քվե կստանա 2-րդ տեղում գտնվող ուժի համեմատ. IRI հարցումը 17:3623 Մայ, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ, կան ձերբակալվածներ 17:2423 Մայ, 2026
  • Լատվիայի օդային տարածքում կրկին անհայտ անօդաչու թռչող սարք է հայտնվել 17:1123 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | 622 հազար դոլար՝ լրտեսության համար. դատարանը քննում է Թևանյանի խափանման միջոցը 17:0023 Մայ, 2026
  • Երևանում ավարտվեց աշխարհի հեղինակավոր Concours Mondial de Bruxelles գինու համտես-մրցույթը 16:5323 Մայ, 2026
  • Վերանորոգումից հետո «Արազափ-1» պոմպակայանը կոռոգի 1400 հա հողատարածք 16:3423 Մայ, 2026
  • Զելենսկին անարդար է որակել Ուկրաինային ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ տրամադրելու գաղափարը 16:1523 Մայ, 2026
  • Համայնքին պատճառել է 24.5 միլիոնի վնաս. մեղադրյալի աթոռին Շատին համայնքի նախկին ղեկավարն է 15:5423 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015