Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, որոնք 2016-ից ներգրավված են ամենածանր բախումներում, կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության միջոցով, և կողմերին հանգստություն ու զսպվածություն պահպանելու կոչ են արել՝ հայտնում է Reuters-ը:
Արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը Պեկինում լրագրողներին ասել է, որ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից: