• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 23:53
Բաց հարթակ. Ընդդիմությունը փորձելու է Գյումրիի սցենարն իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում. Մկրտչյան Բաց հարթակ. Ընդդիմությունը փորձելու... 21:12
Միացյալ Նահանգներն անսպառ միջոցներ ունի և կարող է անվերջ պատերազմել. Թրամփ. «Հարևաններ» Միացյալ Նահանգներն անսպառ միջոցներ... 20:25
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետք են հստակ չափանիշներ՝ տեսչական ստուգումների արդյունքներով ոլորտներում իրավիճակը հասկանալու համար. վարչապետ
Քաղաքականություն
18:4024 Սեպ, 2020

Պետք են հստակ չափանիշներ՝ տեսչական ստուգումների արդյունքներով ոլորտներում իրավիճակը հասկանալու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019 թ. գործունության և 2020 թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020 թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների,  ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է երեք ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում են ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել հետևողական լինել: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։ 

2019-2020 թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020 թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել են, 20-ն ընթացքի մեջ են:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը: «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:

Դիտումների քանակ84
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020-ի գործունեության հաշվետվությունը 18:1923 Սեպ, 2020 Քննարկվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի 2019-2020-ի գործունեության հաշվետվությունը Հասարակություն
  • Միջգերատեսչական խորհրդակցություն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև 19:1222 Սեպ, 2020 Միջգերատեսչական խորհրդակցություն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանում նշում են Գրողների միջազգային օրը 00:5904 Մար, 2026
  • Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նոր պայմաններ 00:3704 Մար, 2026
  • Հրաման եմ տվել «Շառլ դը Գոլ» ավիակիրը և դրա հարվածային խումբն ուղարկել Միջերկրական ծով․ Մակրոն 00:2404 Մար, 2026
  • ԱՄՆ-ն կդադարեցնի առևտուրը Իսպանիայի հետ․ Թրամփ 23:4203 Մար, 2026
  • Էլմիրա Կարապետյանը, բալիկին սպասելով, հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ․ Անդրեասյան 23:1903 Մար, 2026
  • Մարտի 4-ի եղանակային կանխատեսումները 23:1303 Մար, 2026
  • Ոլորտային քննարկումն ԱԺ-ում ավարտվել է քաղաքական ելույթներով 23:0003 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են 22:5903 Մար, 2026
  • ՀՀ ՊՆ-ն՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ նոր եռամյա պայմանագրերի ծրագրի մասին 22:4403 Մար, 2026
  • Շենգավիթ վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի 22:4303 Մար, 2026
  • Հարավային Կովկասում լայնածավալ ռազմական էսկալացիայի անմիջական ռիսկեր չեն դիտարկվում. փորձագետ 22:3003 Մար, 2026
  • Պատիվ էր վրացի ընկերների հետ նվագել վրացի ընկերների համար. վարչապետ 22:2903 Մար, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 22:1803 Մար, 2026
  • Հարցազրույց Միքայել Զոլյանի հետ 22:0503 Մար, 2026
  • Պատերազմի ֆոնին Իրանն արգելել է սննդամթերքի և գյուղարտադրանքի արտահանումը 21:5403 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր 21:3603 Մար, 2026
  • Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների առնչությամբ 21:2203 Մար, 2026
  • ԲԱԳԳԻ՝ բնակարանների գների նոր վերլուծություն 21:1803 Մար, 2026
  • Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները անդրադարձել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին 21:0403 Մար, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Պատերազմը Մերձավոր Արևելքում կարող է երկար տևել. փորձագետներ 21:0003 Մար, 2026
  • Գույների հրավառություն. Էլինե Պողոսյանի ցուցահանդեսը 20:5703 Մար, 2026
  • Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին 20:4603 Մար, 2026
  • Մարտ 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3603 Մար, 2026
  • Անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի հետ կապված խնդիրները պետք է լուծում ստանան. Հիպեր 20:2803 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.03.2026 20:2503 Մար, 2026
  • Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 20:1903 Մար, 2026
  • 2018-ից կենսաթոշակն ավելացվում է 4-րդ, հետվճարի չափը՝ 3-րդ անգամ 20:1603 Մար, 2026
  • Ոչ ֆորմալ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ. Փաշինյան 20:0903 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 3 մարտ. 2026 20:0603 Մար, 2026
  • Ենթաստամոքսային գեղձի բարդ վիրահատություն՝ առանց հետագա բարդությունների 19:5903 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստանի 2026–2030 թթ. ազգային ծրագրի իրականացման հարցեր. Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ալեքսանդր Դե Քրոյի հետ 19:5103 Մար, 2026
  • Իսրայելը և Միացյալ Նահանգները շարունակում են հարվածները Իրանին 19:4403 Մար, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն ընդգծել են ՀՀ-ԵՄ օրակարգն առաջ մղելու հարցում ակտիվ ներգրավվածությունը 19:3703 Մար, 2026
  • Ինձ թվում է՝ Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյյան տապան սարքի. Կոնջորյան 19:3203 Մար, 2026
  • Կապիտալ ներդրումներ՝ ջրի որակի և հասանելիության բարելավման համար 19:2303 Մար, 2026
  • 2 անշարժ գույք Հյուսիսային պողոտայում և դրամական միջոցներ. Վիկտոր Սողոմոնյանի հոր ապօրինի ունեցվածքը 19:1603 Մար, 2026
  • Կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում. ՀՀ նախագահ 19:0903 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր շատ զինծառայողների կենսաթոշակը կբարձրանա 15 հազար դրամով. նախարար 19:0003 Մար, 2026
  • Հստակեցվել են անելիքները. ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:5703 Մար, 2026
  • Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի. ՀՀ նախագահ 18:4603 Մար, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ զինծառայողի կարգավիճակին առնչվող առաջարկը 18:3403 Մար, 2026
  • Մեկնարկեց աշխատանքային այցս Վրաստան. վարչապետ 18:2403 Մար, 2026
  • ԿԸՀ-ի համար ներառականությունն առաջնահերթություն է․ «Գենդերային հավասարությունը՝ որպես ժողովրդավար ընտրությունների հիմնասյուն» թեմայով աշխատաժողով 18:2203 Մար, 2026
  • Պղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատարը հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք 18:1403 Մար, 2026
  • Հայաստանն ու Բուլղարիան ունեն դարավոր պատմական, մշակութային և հոգևոր ամուր կապեր. դեսպան 18:0603 Մար, 2026
  • Սրբուհի Գալյանն ու Իրանի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտին առնչվող հարցեր 18:0503 Մար, 2026
  • Հասա հանքավայր. «Իմ քայլը» հիմնադրամը սովորողներին սեղանի խաղ է նվիրել 18:0303 Մար, 2026
  • Հրաձգության ԵԱ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին թիմային հաշվարկում դարձել է ոսկե մեդալակիր 17:5203 Մար, 2026
  • Բերքաբերի, Կիրանցի և կողքի գյուղի բնակիչներն ասում են, որ ուզում են՝ սահմանազատումը շարունակվի. Ռուբինյան 17:4103 Մար, 2026
  • Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է 17:3203 Մար, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան 17:2403 Մար, 2026
  • Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը խաղաղ միջոցներով հանգուցալուծելու անհրաժեշտությունը 17:1203 Մար, 2026
  • Թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է. Փաշինյան 17:0203 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Իրանում իրավիճակը մեր երկրին չի կարող չանհանգստացնել. ԱԺ նախագահ | 03.03.2026 17:0003 Մար, 2026
  • Ալիևը հայտնել է գազատրանսպորտային ենթակառուցվածքի ընդլայնման անհրաժեշտության մասին 16:5803 Մար, 2026
  • Իրանին հարվածների մեծ ալիքը դեռ առջևում է. Թրամփ 16:4603 Մար, 2026
  • Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ 16:3503 Մար, 2026
  • Մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար կսահմանվեն պետական տուրքի նոր տեսակներ 16:3203 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3003 Մար, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին 16:2203 Մար, 2026
  • Իսրայելի նպատակը Թեհրանում իշխանափոխությունն է. Ֆիդան 16:1703 Մար, 2026
  • Ունենք անհայտ կորած 195 անձ, որից 175-ը՝ զինծառայող, մյուսները՝ խաղաղ բնակիչ. Սրբուհի Գալյան 16:0303 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները 15:5603 Մար, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև, բուք. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 15:4803 Մար, 2026
  • Էկոպարեկներին իրավունք կտրվի մասնակցելու կենսաբազմազանության մոնիտորինգին. նախագիծ 15:3803 Մար, 2026
  • Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է. Ռուբինյան 15:3303 Մար, 2026
  • Ենթադրում եմ, որ պետք է լինեն. Ռուբեն Ռուբինյանը՝ երկաթուղուն առնչվող քննարկումների վերաբերյալ 15:2603 Մար, 2026
  • Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում 15:2103 Մար, 2026
  • Մոպեդները, տրիցիկլները և կվադրիցիկլները պարտադիր ապահովագրության կենթարկվեն. նախագիծ 15:1503 Մար, 2026
  • Տրակտորներից գողությունը կանխվել է․ ոստիկանների բացահայտումը 15:0703 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 660 հազար շահառուներից 600 հազարի կենսաթոշակը կբարձրանա 10-հազարական դրամով 15:0003 Մար, 2026
  • Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ ՄԵրձավոր Արևելքում ու Իրանում կատարվող իրադարձությունների մասին 14:5603 Մար, 2026
  • Լավրովը Մերձավոր Արևելքում հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները 14:5303 Մար, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 14:4103 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3003 Մար, 2026
  • Քննարկվել են «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում առաջարկվող լրացումները 14:2603 Մար, 2026
  • Ակնկալում ենք, որ կան երկրներ, որ պատրաստ են գնել. Սիմոնյանը՝ երկաթուղու հնարավոր գնման վերաբերյալ 14:2003 Մար, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 9 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:0803 Մար, 2026
  • Մեր ամեն երրորդ ուսուցիչն ատեստավորված է. ԿԳՄՍ նախարար 13:5403 Մար, 2026
  • Հիմնականում չեն վերադառնում, և ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում նպատակին. ԿԳՄՍ նախարարը՝ թոփ 50 համալսարաններում սովորողների մասին 13:4903 Մար, 2026
  • Մարդկանց հաճելի է շփվել ՀՀ վարչապետի հետ. Ալեն Սիմոնյան 13:4303 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3603 Մար, 2026
  • ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում ենք թոշակների բարձրացման հարցը. վարչապետ 13:3603 Մար, 2026
  • Կառավարությունը թոփ 50 համալսարաններ ընդունվածներին ուսվարձի տեսքով կաջակցի մինչև 10 մլն դրամի չափով 13:2403 Մար, 2026
  • Վստահ եմ, որ երկու-երեք ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը. ԱԺ նախագահ 13:2103 Մար, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել. այնտեղ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը. Սիմոնյան 13:1603 Մար, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք 13:1403 Մար, 2026
  • Հայաստանը դառնում է բաց, ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույց է տվել Los Angeles Times-ին 13:0203 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ի՞նչ փոթորիկ եք անում մեկ բաժակ ջրում. թեժ քննարկում ԱԺ-ում 13:0003 Մար, 2026
  • Թրամփը չի բացառել անհրաժեշտության դեպքում Իրան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը 12:5303 Մար, 2026
  • Բուլղարիան Հայաստանի հուսալի գործընկերն է Եվրոպական միությունում. վարչապետ 12:5003 Մար, 2026
  • Նրանց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն է ընկնում. Պապոյանը՝ գյուղացուց խաղող չմթերող տնտեսվարողների մասին 12:4903 Մար, 2026
  • Օվերչուկը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ 12:4403 Մար, 2026
  • Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան 12:4103 Մար, 2026
  • Իսրայելի բանակը Լիբանանի հարավում 59 բնակավայրի բնակիչներին կոչ է արել տարհանվել 12:3703 Մար, 2026
  • Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ. ԱՍՀՆ 12:2803 Մար, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 12:2703 Մար, 2026
  • Հարց չգիտեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փորձել են լուծել, չի լուծվել. Պապոյանը՝ հայ տնտեսվարողների խնդիրների մասին 12:2503 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1103 Մար, 2026
  • Բարեփոխումների արդյունքում մեր օրենսդրությունը մոտարկվում է եվրոպական օրենսդրությանը. Պապոյան 12:0203 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015