Իրանը պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Բահրեյնի ու ԱՄԷ-ի հետ: Իսրայելի հետ նրանց հարաբերությունները խոչընդոտ չեն հանդիսանա: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ հարևան երկրների հետ Իսլամական Հանրապետության հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Թեմային է անդրադարձել РИА Новости-ն:
«Քանի դեռ այդ երկրներն Իրանի հետ լավ հարաբերություններ են ցանկանում, այդ հարաբերությունները կշարունակվեն: Սակայն կան մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, որոնք չեն ցանկանում ամուր հարաբերություններ ստեղծել Իրանի հետ: Բայց ցանկացած ժամանակ, եթե նրանք պատրաստ կլինեն կարգավորելու Իրանի հետ հարաբերությունները, մենք նույնպես նման ցանկություն կունենանք»,- հայտարարել է Ջավադ Զարիֆը: