Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ստացված տեղեկության համաձայն՝ Սիրիայում ահաբեկիչները նախատեսում են քիմիական զենքով հարձակումներ իրականացնել Իդլիբի երկու գյուղերում, խաղաղ բնակչության դեմ և սիրիական բանակին ներկայացնել քիմիական զենք օգտագործելու մեղադրանք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նման գործունեության է պատրաստվում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը:
Նշվում է, որ Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնը անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին կոչ է արել «հրաժարվել զինված սադրանքներից և ընդունել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին»: