Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Սիրիա: Նա Դամասկոսում հանդիպել է նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ հաղորդում է կառավարական SANA գործակալությունը:
Բացի դրանից՝ նախատեսվում է Լավրովի հանդիպումը Սիրիայի իր գործընկեր Վալիդ Մուալեմի հետ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը Մերձավոր Արևելքի հանրապետություն չի այցելել 2012-ի փետրվարից:
Ավելի քան 9 տարի Սիրիան ներքաշվել է կառավարական ուժերի և նրա հակառակորդների տարբեր խմբերի, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների միջև զինված բախման մեջ: Ռազմական գործողությունների արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին, միլիոնավոր սիրիացիներ ստիպված եղան լքել երկիրը: