9 պետությունների ղեկավարներին՝ ԱՄՆ-ի, Բելառուսի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներին, շնորհվել է Շնոբելյան մրցանակ: Այն համարվում է Նոբելյան մրցանակի կոմիկական տարբերակը, որը տրվում է ոչ ստանդարտ գաղափարների և անհեթեթ գիտական նվաճումների համար: Այս անգամ գնահատվել է նախագահների «աշխատանքը» բժշկական կրթության ոլորտում: Նրանց մրցանակ է տրվել, որովհետև «կորոնավիրուսային համաճարակն օգտագործել են սովորեցնելու աշխարհին, որ քաղաքական գործիչները կարող են ավելի ուժեղ ազդեցություն ունենալ կյանքի և մահվան վրա, քան գիտնականներն ու բժիշկները»:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի Միացյալ Նահանգների Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթս), բայց այս անգամ համաճարակի պատճառով այն անցկացվել է վիրտուալ և հեռարձակվել improbable.com կայքով: