2019 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի քաղաքապետարանում: Նոբելյան մրցանակակիր Եթովպիայի վարչապետը ստացել է Ալֆրեդ Նոբելի դիմանկարով ոսկե մեդալ և դիպլոմ: Դափնեկիրը մրցանակին արժանացել է «Էրիթրեայի հետ սահմանային հակամարտության լուծման նախաձեռնության համար», որի հետևանքով զոհվել էին հարյուր հազարավոր մարդիկ: