• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Դավիթ Խուդաթյանի հետ 17:51
Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները.... 13:04
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը Բարեփոխումները պետք է լինեն... 11:27
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ. ՀՀ վարչապետը՝ աշակերտներին
Հասարակություն
11:5115 Սեպ, 2020

21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ. ՀՀ վարչապետը՝ աշակերտներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153  հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք: 

Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է. 

«Հարգելի գործընկերներ, 

Սիրելի ծնողներ,

Սիրելի աշակերտներ, 

Շատ սիրելի առաջին դասարանցիներ, 

Այսօր առավոտից մտածում եմ, թե ինչ ասեմ այս ամբիոնից, որն իսկապես իմաստալից լինի և օգնի ձեզ ձեր ամենօրյա կյանքում: Եվ ես մտածեցի մի այսպիսի նախադասություն, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Եվ մտածեցի, որ հիմա մեր երեխաները շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, համոզված եմ՝ շատերը, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է արձագանքել այսպես. օրինակ, առանց կրթության հնարավոր է «Մերսեդես G» կարգի, կամ ինչպես ժողովորդի մեջ են ասում, կներեք այս բառի համար, «յաշիկ» Մերսեդես ձեռք բերել: Ճի՞շտ է: Այո՛, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել «G» կարգի «Մերսեդես», ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես»: 

Ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար: Մենք ուզում ենք պայմանականորեն «G» կարգի «Մերսեդեսի» վարողնե՞ր լինել միայն, թե՞ մենք ուզում ենք լինել դրա ստեղծողը, դրա արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՝ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը: Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ և շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով: 

Ես ուզում եմ, որ մենք բոլորս և հատկապես՝ դուք սիրելի աշակերտներ, սիրելի երեխաներ, ընկալեք, որ ամեն րոպեն, ամեն ժամը, որ դուք անցկացնում եք այս պատերի ներսում՝ կարևոր է: Այն, թե ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն ինչպես եք անցկացնում, դրանով է որոշվում, թե ինչպես եք ապրելու դուք, թե ինչպիսի երկրում եք ապրելու դուք, ինչպես են ապրելու ձեր երեխաները, ինչպես են ապրելու ձեր ընտանիքները: Եվ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ, այլ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ նպատակ դնեք երջանիկ լինելու ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ այս պարագայում, ես հավաստիացնում եմ՝ մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ դուք ինքներդ անգամ չեք նկատի դա»: 

Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ իր ցանկությունն է, որպեսզի երջանկությունը լինի աշակերտների ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: «Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրի մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ: Վարչապետն ընդգծել է՝ միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել, սկսած՝ առողջականից, վերջացրած՝ սոցիալականով ու տնտեսականով: 

«Եվ ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա այն պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին: Այսօր դուք դպրոցում ձեր կրթության ընթացքում մարզվում եք և պիտի մարզվեք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, ունենաք ուժեղ մարմին, ունենաք ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին՝ այն կրեք հաճույքով, այն կրելու արդյունքում դուք ձեզ զգաք երջանիկ, առաջին հերթին, ամենօրյա աշխատանքով վայելեք ձեր աշխատանքի ստեղծագործական երջանկությունը: 

Մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին ծանրացել է որոշակի պատասխանատվություն: Դուք այսօր դպրոց եք մտնում դիմակներով: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով իրար հետ հարաբերվելը: Չնայած վերջերս ես նկատեցի՝ իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները: Ճի՞շտ է: Բայց նաև նկատեցի, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում մեր ժպիտը, ավելի ճիշտ՝ մեր աչքերն օգնում են, որ դրանք ավելի արտահայտիչ լինեն: Այնպես որ, այսօրվանից այդ պատասխանատվությունն ընկել է ձեզ վրա. սա մի կողմից վատ է, որովհետև ճգնաժամի և համավարակի բերումով է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ այսօրվանից դուք կարող եք ինքներդ դաստիարակել ձեզ՝ պատասխանատու լինելու ինքներդ ձեր նկատմամբ, ձեր տատիկների, պապիկների, ծնողների, ընկերների նկատմամբ: Եվ դիմակ կրելու պատասխանատվությունը, սոցիալական հեռավորությունը պահելու պատասխանատվությունը, ճգնաժամի և համավարակի դեմ պայքարելու ձեր բաժին փոքրիկ պատասխանատվությունը ձեզ համար շատ կարևոր կրթական նշանակություն կունենա»,- նկատել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի և վերակառուցված դպրոց ունենալու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ նոր դպրոցը կլցվի նոր բովանդակությամբ, և այդ բովանդակությունը կլինի պարուրված, պարփակված այս երեք կարգախոսի մեջ՝ «ուժեղ և երջանիկ անհատ», «ուժեղ և երջանիկ ժողովուրդ», «ուժեղ և երջանիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»: 

«Եվ դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին և պիտի անպայման փոխեք աշխարհը»,- նշել է վարչապետը: 

Այնուհետև Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: 

700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում՝ այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:

Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։ 

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները: 

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:

Դիտումների քանակ48
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ. վարչապետ 09:4715 Սեպ, 2020 Մեր մեծագույն նպատակն ու խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը լինի ազգային ապրելակերպ. վարչապետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դրական կառուցվածքային փոփոխություն. արտերկրից փոխանցումների 80 տոկոսն առևտրային բնույթի է 20:2712 Ապր, 2026
  • Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է․ ՓԾ 20:0212 Ապր, 2026
  • Ռմբակոծվել է իրանահայ մշակութային շենքը. 1 զոհ կա համայնքում | Հարցազրույց Անդրանիկ Խեչումյանի հետ 19:5212 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.04.2026 19:0212 Ապր, 2026
  • Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ 18:2112 Ապր, 2026
  • Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում 18:0212 Ապր, 2026
  • Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 17:0412 Ապր, 2026
  • Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել է 16:4812 Ապր, 2026
  • ՔՊ ներկուսակցական քարոզարշավի մասնակիցները Եղվարդում են 15:4612 Ապր, 2026
  • Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում 15:1512 Ապր, 2026
  • Սոցիալական ինժեներիա կամ հոգեբանական «հաքերություն» 14:1912 Ապր, 2026
  • Վարչապետը և ՔՊ-ի թիմակիցները Աբովյան քաղաքում են 14:0312 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով 13:5312 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գագարինից 13:2512 Ապր, 2026
  • Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին 13:0412 Ապր, 2026
  • Երևանում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի հերթական նիստը 13:0012 Ապր, 2026
  • Վարչապետը Սևան քաղաքում է 12:1912 Ապր, 2026
  • Մասիսի ավագ դպրոցի լաբորատորիաները 11:3212 Ապր, 2026
  • Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը 11:2712 Ապր, 2026
  • Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը 10:4012 Ապր, 2026
  • Այսօր ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ 10:3412 Ապր, 2026
  • Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի 10:2512 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1612 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:1112 Ապր, 2026
  • Ապրիլի 12-ի եղանակային կանխատեսումները 00:3612 Ապր, 2026
  • Խաղաղության օրակարգին այլընտրանք չկա. «Խաղաղության կամուրջ»-ի Գաբալայի հանդիպման արդյունքները 23:4511 Ապր, 2026
  • Մեկ օրում աչքի 25 վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 23:2011 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները 22:4011 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին 22:2011 Ապր, 2026
  • Խաղաղությունը կախված է ժողովրդից, տե՛ր կանգնեք խաղաղությանը. ՔՊ հանդիպումները Լոռու մարզում 22:1111 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում 21:4511 Ապր, 2026
  • Մի քիչ էլ Homplex-ում նկարվեցինք․ Նիկոլ Փաշինյան 21:3311 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր 21:0811 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Կողմ ենք խաղաղությանը, օգտվել ենք ապահովագրությունից. լոռեցիները՝ վարչապետին 21:0011 Ապր, 2026
  • Դիմանկարների շարք. Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը 20:5911 Ապր, 2026
  • 18։05-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ. ԻՔՄ 20:5311 Ապր, 2026
  • Մախիտոս և Չերրի լոլիկների մշակություն՝ մեկ ջերմատանը 20:4611 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2026 20:3711 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը շուտով կբացվի. Թրամփ 20:2811 Ապր, 2026
  • Գենդերային կարծրատիպերը՝ «Ագռավաձոր» ներկայացման առանցքում 20:1911 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը 20:0411 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր 19:5111 Ապր, 2026
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ 19:4211 Ապր, 2026
  • Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիք. ԿԿՀ կրթական ծրագրին մասնակցել է 15610 քաղաքացի 19:2311 Ապր, 2026
  • «Առողջ երկարակեցություն» ծրագիրը՝ Էջմիածնում 19:0911 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները 18:5211 Ապր, 2026
  • Արտադրական սարքավորումների արդիականացում՝ պետության աջակցությամբ 18:3311 Ապր, 2026
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց մայրենի լեզուն սովորելու հնարավորություն ունեն 18:1411 Ապր, 2026
  • Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին 17:5611 Ապր, 2026
  • Էջմիածնում շատացել են թափառող շների հարձակումները. քննարկվում է կացարան հիմնելու տարբերակը 17:3911 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին 17:2311 Ապր, 2026
  • Վարչապետն Ապարանում է 17:1111 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Ջրաշենում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:0211 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծիք է, թե ոստիկանության վթարված ավտոբուսն ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը. ՆԳՆ 17:0011 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով 16:5411 Ապր, 2026
  • Կրակոցներ Էջմիածնում, տուժածներ չկան, կա ձերբակալված 16:3811 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է 16:2611 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը 16:0711 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 15:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է 15:4311 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը 15:3211 Ապր, 2026
  • Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան 15:2011 Ապր, 2026
  • Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ 15:1611 Ապր, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 376 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:0911 Ապր, 2026
  • «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը 14:5511 Ապր, 2026
  • Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ 14:4911 Ապր, 2026
  • Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters 14:3711 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 14:2811 Ապր, 2026
  • Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:1911 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է 14:0411 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 13:5211 Ապր, 2026
  • Չինաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական համակարգումը 13:3211 Ապր, 2026
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015