Նոր ուսումնական տարում Լոռու մարզից առաջին դասարան կգնա 3055 աշակերտ: Այս մասին հայտնում են մարզպետարանից:
«Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մարզպետի տեղակալը Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում էր՝ առաջին դասարանցիներին շնորհավորելու, ինչպես նաև հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու նպատակով:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներն էլ՝ վարչության պետի գլխավորությամբ, այցելել են մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներ»,- գրված է հայտարարությունում: