ԱՄՆ Օրեգոն նահանգում անտառային հրդեհները շարունակում են ավերիչ գործողությունները: Տարերային աղետից ամենաշատը տուժած այս նահանգից տարհանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ փոխանցում է BBC-ն:
Օրեգոն նահանգում հրդեհների պատճառով անհետ կորել են բազմաթիվ քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցում է երկու տասնյակը:
Միացյալ Նահանգների արևմտյան ափի անտառային հրդեհներից տուժել է ավելի քան կես միլիոն մարդ, մասամբ կամ հիմնահատակ այրվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ բնակելի տներ: