Հրաշալի նորություն ունենք: Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային
Skrill համակարգը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով
Skrill.com կայքում կամ հավելվածում:
Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի ղեկավարին և թիմին (Central BANK of Armenia)՝ ԲՏԱ նախարարության հետ համատեղ կատարված արդյունավետ աշխատանքի համար։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։