Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ են ստացել, որ երկու տղամարդ ու մի աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։
Որոշ դեպքերով ընդունվել են նաև հաղորդումներ։ Օպերատիվորեն ճշտվել է կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերումը նաև նոր դեպքեր կկանխեր, ուստի Մասիսի ոստիկանները գտել ու բերման են ենթարկել կասկածվողներին։ Նրանք խոստովանել են կատարածը։
Հայտնաբերվել են նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են։