ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Մ-8, Վանաձոր-Դիլիջան (կմ 33+500- կմ 40+000) հատվածում կատարվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ին և 11-ին՝ ժամը 09:00-19:00-ն‚ Ֆիոլետովո համայնքի սկզբնամասից մինչև Դիլիջան քաղաքի մուտքի մոտ հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք զերծ մնալ տվյալ հատվածով երթևեկելուց։