ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը:
Քննչական կոմիտեն 1lurer.am-ին հայտնեց, որ գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։
Հիշեցնենք, որ մատչելի տուրեր առաջարկող զբոսաշրջային այդ ընկերությունից բազմաթիվ քաղաքացիներ, նաև հայտնի մարդիկ են տուժել։ Ընկերությունը ֆեյք առաջարկով մոլորեցրել է բազմաթիվ մարդկանց: