• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Նախկին թալանչիներից ում բռնում են, մեկը թոքախտ է, մյուսը՝ «հերոս». Սուքիասյան Բաց հարթակ. Նախկին թալանչիներից... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:39
Ադրբեջանում կրկին երկարաձգել են կարանտինային ռեժիմը. «Հարևաններ» Ադրբեջանում կրկին երկարաձգել են... 18:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Պետական և համայնքային սեփականության վարձակալության և օտարման գործընթացներում մեղադրյալների թիվն ավելացել է 32.5 տոկոսով
Իրավունք
10:5203 Սեպ, 2020

Պետական և համայնքային սեփականության վարձակալության և օտարման գործընթացներում մեղադրյալների թիվն ավելացել է 32.5 տոկոսով

Ինչպես արդեն տեղեկացվել է, վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019 թ. հունվարից 1-ից մինչև 2020 թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես ՀՀ դատախազության, այնպես էլ քրեական հետապնդման մյուս մարմինների կողմից հետևողական քայլեր են իրականացվում այս բնույթի հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու, պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ 2020 թ. 1-ին կիսամյակի ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում քննվող քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 49 անձի, ինչը շուրջ 32.5%-ով ավելի է 2019 թ. ամբողջ տարվա (37 անձ) համեմատ:

Նշված 1.5 տարվա ընթացքում համայնքային և պետական սեփականության անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում ենթադրյալ կոռուպցիոն տարատեսակ չարաշահումներ կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես՝ համայնքի 34 նախկին ղեկավարի, այդ թվում՝ Երևանի 2 նախկին քաղաքապետ, համայնքի գործող 15 ղեկավարի, այդ թվում՝ Աբովյանի քաղաքապետ, 1-ական՝ պաշտպանության նախկին նախարարի, ՊԵԿ նախկին նախագահի, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի, նախկին մարզպետի, ՀՀ ԿԱ կադաստրի ստորաբաժանման ղեկավարի, ՀՖՖ նախկին նախագահի, ԱԱԾ մարզային վարչության պետի, պետական ՓԲԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի տնօրենի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի, մարզպետարանի վարչության պետի, բաժնի պետի, Երևանի քաղաքապետարանի վարչության պետի տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, գլխավոր աուդիտորի, գնահատող փորձագետի, ինչպես նաև այդ չարաշահումներում առերևույթ ներգրավված 18 քաղաքացիների: 

Քրեական գործերի մեծ մասը գտնվում է նախաքննության փուլում, 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. հունիսի 30-ը վերը նշված հանցագործությունների վերաբերյալ վարույթում գտնվող 5 քրեական գործ՝ 9 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2020 թ. 1-ին կիսամյակում դատարան ուղարկված  քրեական գործով 39 մլն ՀՀ դրամի չափով ներկայացվել է 1 քաղաքացիական հայց, իսկ ոչ արդարացնող հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով դատախազության կողմից դատարան է ներկայացվել 22 մլն ՀՀ դրամի չափով քաղաքացիական հայց։

2019 թ. ընթացքում ավարտված նյութերով և քրեական գործերով, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 956 մլն դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 70 մլն ՀՀ դրամը։

Մինչդեռ 2020 թ. 1-ին կիսամյակում ավարտված նյութերով և քրեական գործերով, մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված, ինչպես նաև նախաքննության փուլում գտնվող վերոնշյալ բնույթի քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին հանցագործությամբ պատճառված 1 մլրդ 423 մլն ՀՀ դրամի վնաս, այսինքն ամբողջ 2019 թ. համեմատ մոտ 49%-ով ավելի, որից վերականգնվել է 112 մլն ՀՀ դրամը կամ՝ 60%-ով ավելի:

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վերոգրյալ  քրեական գործերից 1-ով 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ (հաստատվել է համայնքային սեփականություն հանդիսացած շուրջ 32 հա հողատարածք ձևական աճուրդով և կեղծիքներով օտարելու փաստը), որից հետո 2020 թ. ՀՀ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացրել  ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարարին՝ այդ հողատարածքները համայնքին վերադարձնելու գործընթաց սկսելու համար։

Բացի այդ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վարույթը կարճված մեկ քրեական գործով ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2020 թ. հայց է ներկայացվել դատարան՝ պետական սեփականություն հանդիսացող և ձևական աճուրդներով օտարված 55,88 հա հողատարածքների օտարման գործընթացը առոչինչ համարելու պահանջով։

Ապօրինի գործարքներն առոչինչ ճանաչելու, հանցավոր սխեմաներով օտարված բազմաթիվ գույքերն իրենց օրինական տիրոջը՝ պետությանը և համայնքներին վերադարձնելու, այդ նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու կամ իրավասու մարմիններին՝ համայնքային ու պետական մարմիններին ուղղված՝ պետական շահերի պաշտպանության նմանատիպ հայցեր ներկայացնելու առաջարկություններով դիմելու նախաձեռնություններ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկվել են նաև նախաքննության և դատական քննության ընթացքում գտնվող, այսինքն՝ դեռևս չավարտված բազմաթիվ գործերով, որոնց արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դրանցով վերջնական արդյունքների ապահովմանը զուգընթաց:     

Դիտումների քանակ14
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Պետական սեփականությունը չարաշահումներով օտարելու հետևանքով պատճառվել է շուրջ 1 մլրդ 361մլն դրամի վնաս 17:4218 Օգս, 2020 Պետական սեփականությունը չարաշահումներով օտարելու հետևանքով պատճառվել է շուրջ 1 մլրդ 361մլն դրամի վնաս Քաղաքականություն
  • Քրեական գործ՝ Գորիսում պետական սեփականության հողամասը ապօրինի վարձակալության հանձնելու համար 15:3710 Հլս, 2020 Քրեական գործ՝ Գորիսում պետական սեփականության հողամասը ապօրինի վարձակալության հանձնելու համար Հասարակություն
  • Արոտավայրերը համայնքապետարաններին տրվել են օգտագործման իրավունքով, ոչ թե որպես սեփականություն 18:5720 Հնս, 2020 Արոտավայրերը համայնքապետարաններին տրվել են օգտագործման իրավունքով, ոչ թե որպես սեփականություն Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը 15:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Դիխլոֆոս»-ը՝ մրգերի վրա․ ՍԱՏՄ-ն նմուշներ է ուղարկել լաբորատոր փորձաքննության 15:0018 Սեպ, 2026
  • «Տրանսգազ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 992 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5818 Սեպ, 2026
  • Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի ընտրությունները 14:4118 Սեպ, 2026
  • Կառավարության հաստատվելիք ծրագրերի միջոցառումներով մտածողության արմատական վերանայում կլինի բուժքույրական գործում. Ավանեսյան 14:2918 Սեպ, 2026
  • 2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ 14:1918 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը 14:0418 Սեպ, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին 13:4618 Սեպ, 2026
  • Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների. զեկույց 13:3218 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները 13:1318 Սեպ, 2026
  • 8 տարի հետո այս հարցին անդրադառնալը նույնիսկ փոքր-ինչ ուշացած է. Աղաջանյանը՝ պետական մարմիններում վարձատրության բարձրացման մասին 13:0118 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հովիկ Աբրահամյանի եղբայրը անցնում է պաշտոնեական չարաշահման և կեղծիքի գործով 13:0018 Սեպ, 2026
  • Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ 12:5018 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն 12:2618 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանկֆուրտ 12:1318 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ իրեն Գերմանիա տեղափոխած օդանավի շուրջ հարցադրումների մասին 12:1118 Սեպ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար 11:5718 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5218 Սեպ, 2026
  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 11:4418 Սեպ, 2026
  • ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա 11:2718 Սեպ, 2026
  • Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 11:1818 Սեպ, 2026
  • Հրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրեր 11:1518 Սեպ, 2026
  • Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթով 11:0718 Սեպ, 2026
  • Շարունակելու ենք համատեղ աշխատանքը՝ հարկային վարչարարությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով. ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ 11:0018 Սեպ, 2026
  • Ռուսաստանում արտակարգ պայմաններում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները 10:5018 Սեպ, 2026
  • Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 10:3618 Սեպ, 2026
  • Հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊ 10:1518 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ վարչապետը Ֆրանկֆուրտում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ | 18.09.2026 10:0018 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0018 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում 09:4918 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:3818 Սեպ, 2026
  • Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվում 09:2318 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:5918 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ 08:2318 Սեպ, 2026
  • Թռչում ենք Վիսբադեն. վարչապետը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից 08:1718 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը 08:0018 Սեպ, 2026
  • Միացյալ Նահանգները իրանական պատվիրակությանը կտրամադրի վիզաներ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու համար 00:5718 Սեպ, 2026
  • Եղանակային անոմալիաների հետևանքով Ռումինիայում բույսերի կրկնակի ծաղկում է սկսվել 00:2118 Սեպ, 2026
  • Ոչ ոք չի կարող Կանադային թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել 00:0018 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում 23:5117 Սեպ, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց 23:1517 Սեպ, 2026
  • Հարցազրույց Տիգրան Խաչատրյանի հետ 22:0017 Սեպ, 2026
  • ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել. Հովակիմյան 21:5717 Սեպ, 2026
  • ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները 21:5017 Սեպ, 2026
  • Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին 21:4817 Սեպ, 2026
  • Կիկոսի մահի տրամաբանությամբ առաջնորդվելը մեր գործելաոճը չէ. վարչապետ 21:4417 Սեպ, 2026
  • Ներդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալ 21:3417 Սեպ, 2026
  • Ձեր պաշտոնը ենթադրում է պետական մտածողություն, ոչ թե թալանի արդարացում. Մանավազյանը՝ Մխիթարյանին 21:2117 Սեպ, 2026
  • Արտաքին անվտանգության ապահովման համար կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը. վարչապետ 21:1617 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 |Գազից ու Տիգրանաշենից՝ մինչև ռազմաբազա ու COP․ Փաշինյանի անդրադարձը 21:0017 Սեպ, 2026
  • Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանին 20:5817 Սեպ, 2026
  • Եթե որևէ մեկի համար ամոթ է, որ ինքը պետք է սովորի, ուրեմն թող պետական համակարգում չաշխատի. Փաշինյան 20:5317 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4917 Սեպ, 2026
  • Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում 20:4417 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.09.2026 20:3917 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը 20:3517 Սեպ, 2026
  • Մոշի առաջին մեծ այգին՝ Խաշթառակում 20:3117 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 17. 2026 20:2317 Սեպ, 2026
  • Մակրոնը Փարիզում ընդունել է Լիբանանի նախագահին և Հորդանանի թագավորին 20:1617 Սեպ, 2026
  • Բահրեյնի Թագավորությունը հայտարարել է համակեցության և հանդուրժողականության խթանման մրցանակի հայտերի ընդունման մասին 20:0817 Սեպ, 2026
  • Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հրաժարական է տվել ընտրություններում իշխող աջակողմյան կուսակցության պարտությունից հետո 20:0217 Սեպ, 2026
  • Հայաստանի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:5417 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Բրազիլի դեսպանը կարևորել են տարբեր ոլորտներում քաղաքական սերտ երկխոսությունը 19:4817 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի հաստատումը «ոչ բարեկամական գործողություն» է. Պեսկով 19:4417 Սեպ, 2026
  • «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք 19:3317 Սեպ, 2026
  • Բուժառուների անվտանգությունը՝ կարևոր սկզբունք 19:2117 Սեպ, 2026
  • Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի արտահանման ցուցանիշները 19:0317 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Զենքի մատակարարման շուկաները Հայաստանի համար փակ էին 2 պատճառով. վարչապետ | 17.09.2026 19:0017 Սեպ, 2026
  • Հայ-ամերիկյան առաջին կոնֆերանսը՝ նվիրված Սարոյանի ժառանգությանը 18:5017 Սեպ, 2026
  • Վանաձորը պատրաստվում է Անկախության 35-ամյակի միջոցառումներին 18:3917 Սեպ, 2026
  • Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը 18:2717 Սեպ, 2026
  • Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր 18:1517 Սեպ, 2026
  • Թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք. Ալիև 18:0117 Սեպ, 2026
  • Կմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունը 17:5317 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտում․ հանդիպում ՀԲ ներկայացուցիչների հետ 17:4717 Սեպ, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն 17:3417 Սեպ, 2026
  • 13-րդ Բերքի տոնը՝ գյուղական համ ու հոտով 17:2917 Սեպ, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 17:1817 Սեպ, 2026
  • Միհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից 17:1017 Սեպ, 2026
  • Չենք պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Շոյգու 17:0617 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Պաշտոնյայի աշխատավարձը կվերանայվի․ բարձր կատարողականի դեպքում վարձատրությունը կաճի 17:0017 Սեպ, 2026
  • 175 հայց՝ 1,7 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր հայցագնով. Աննա Վարդապետյանն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում 16:5817 Սեպ, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը 16:5217 Սեպ, 2026
  • Կովկասը ոչ թե հակամարտությունների, այլ համագործակցության կարիք ունի. Գյուլեր 16:4817 Սեպ, 2026
  • Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ 16:3717 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3017 Սեպ, 2026
  • Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:2417 Սեպ, 2026
  • 55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել են 16:1917 Սեպ, 2026
  • Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները 16:1217 Սեպ, 2026
  • ՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում․ Արփինե Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը 16:0417 Սեպ, 2026
  • Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով 15:5617 Սեպ, 2026
  • Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանա. Զելենսկի 15:4117 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 15:3917 Սեպ, 2026
  • Բենինի և Ռուանդայի հետ դիվանագիտական ու ծառայողական անձնագրերով վիզայի պահանջի վերացման համաձայնագրեր կստորագրվեն 15:2817 Սեպ, 2026
  • Գեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 15:1917 Սեպ, 2026
  • Թեհրանը կարևորում է Պեկինի հետ հաստատած ռազմավարական գործընկերությունը. Արաղչի 15:1117 Սեպ, 2026
  • ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով 15:0417 Սեպ, 2026
  • Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո. ԿԸՀ նախագահ 15:0217 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Վարչապետն անդրադարձել է ռուսական գազի հնարավոր թանկացման հարցին և այլընտրանքներին 15:0017 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակել 14:5717 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015