• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մշակույթ 16:4027 Օգս, 2020

Նյութական դժվարությունները հաղթահարելի են, սակայն առանց մշակույթի անհնար է ապրել․ նախագահ

Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մի շարք մշակութային հաստատությունների ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Հայաստանի կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, որը միաժամանակ նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը, Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, Գ․ Գյուրջիևի անվան ժողնվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Իսկենյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ «կորոնավիրուսի պատճառով դժվարությունների առջև հայտնված, այսպես ասած «նյութական ոլորտների» կողքին, շատ էական ու կարևոր է մշակույթը, որովհետև իր ողջ բացասական էությամբ և վերջին ամիսների պատմությամբ կորոնավիրուսի հետ կապված պայքարը նաև մի շատ էական եզրակացության հանգեցրեց՝ որ միայն հացով չենք ապրում։ Այսօր շատ մարդիկ իսկապես ինչ-որ դեպրեսիվ, բացասական զգացումներ ունեն, որովհետև իրենց կյանքից մի շատ կարևոր մաս կորել է։ Այդ կորած մասը կապված է իրական մշակույթի հետ։ Իհարկե, կա վիրտուալ մշակույթը․ կարող ես հեռուստացույցը միացնել կամ համակարգչով ինչ-որ բաներ դիտել, վիրտուալ համերգներ են կազմակերպվում։ Այդուհանդերձ, դա նույնը չէ, ինչ կենդանի կատարումը, շփումը։ Սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար»։ Նախագահն ասել է, որ շատ դեպքերում մարդիկ նյութական դժվարությունները հաղթահարելու են, բայց եթե մշակութային կյանքը սահմանափակվի կամ գոյություն չունենա, համարյա անհնար է լինելու ապրել։ «Ես հաճախ հիշում եմ 1990-ականների սկիզբը,- նշել է նախագահ Սարգսյանը։ - Ե՛վ մութ էր, և՛ ցուրտ էր, պատերազմ էր, շատ դժվար էր։ Սակայն հիշում եմ, որ մարդկանց մի մեծ մասը իր եռանդը, ավյունը չէր կորցնում, վերաբերմունքը չէր փոխում կյանքի նկատմամբ, որովհետև հույս կար, մարդիկ ապրում էին հույսով, այցելում էին համերգասրահներ, վստահ էին, որ հաղթահարելու են դժվարությունները»:

Ինչպե՞ս կարող է նախագահական ինստիտուտը և նախագահն օգտակար լինել, օգնել այսօրվա դժվարին պայմաններում։ Հանդիպման մասնակիցներին համագործակցության ակնկալիքով այս հարցադրումն ուղղելով՝ հանրապետության նախագահը մշակութային հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ժամանակավորապես օգտագործել նախագահական նստավայրի շենքի և բացօթյա տարածքի հնարավորություններն իրենց ծրագրերի իրականացման համար:

Բաց և անմիջական զրույց է ծավալվել մշակութային հաստատությունների առջև ծառացած խնդիրների, մշակութային քաղաքականության, մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության շուրջ: Արձագանքելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք խնդիր ունենք. մեզ մոտ, ցավոք սրտի, ամեն ինչ անձնավորվում է: Շատ հաճախ պետական բարձր պաշտոն ունեցող մարդը կարծում է, թե ժառանգություն է ստացել այդ պաշտոնը, հետևաբար, մեկնաբանում է և գործում է ըստ դրա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ անձնավորված իրավիճակից անցնենք համակարգի, ինստիտուտների: Բոլոր ոլորտներում ինստիտուտների ստեղծումը շատ էական է մեզ համար՝ կրթությունից, ակադեմիայից, արդյունաբերությունից սկսած:

Անձնավորելու հետ մեկտեղ կա նաև մեկ այլ դրույթ մեր հանրության, մեր մշակույթի մեջ, որից պետք է ազատվել, և դա շատ էական է: Այն կոչվում է ձևացնել: Մենք շատ բաներ ձևացնում ենք, թե ունենք, որ իրականում չունենք: Հետևաբար, մեր գործունեության շատ ոլորտներում կարիք ունենք աուդիտի, այսինքն՝ վերագնահատման, թե իրականում ինչ ունենք, որպեսզի կարողանանք դրանից հետո հաջորդ քայլերն անել»:

Խոսելով պետության կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Ես կողմնակից եմ, որ պետությունն իր հնարավորությունների սահմաններում ավելին անի: Մենք այն իրավիճակում չենք, որ դուք առանձին կարողանաք գոյատևել: Գնահատենք, ինչ անում է պետությունը, և նաև ամեն ինչ անենք, որպեսզի պետական ֆինանսավորումը շարունակվի և աճի, որովհետև անցումային շրջանում ենք: Մենք մշակույթի համար բարեգործություն անելու մշակույթ չունենք: Առանձին բարերարներ կան, սակայն այդ ինստիտուտի համար չունենք օրենքով հաստատված մեխանիզմներ: Շատ էական է, որ մենք եռանդ, ուժ, ժամանակ ներդնենք այս երկրորդ բաղադրիչը զարգացնելու համար: Մոդելները շատ են, և մենք ճանապարհ ունենք անցնելու: Ես պատրաստ եմ ձեզ աջակցել՝ պայմանով, որ դուք էլ ինձ աջակցեք, որպեսզի կարողանանք որոշակի բաներ փոխել»:

Ամփոփելով՝ հանրապետության նախագահը դարձյալ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: «Բոլորս էլ ընդհանուր խնդիրներ, դժվարություններ ունենք. ես առաջարկում եմ՝ եկեք փորձենք համագործակցել: Ես ցանկանում եմ ինչ-որ բան փոխել նաև մեր մշակույթի մեջ, և եթե կարողանամ, միայն ուրախ կլինեմ»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: 

Դիտումների քանակ12
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում 13:5527 Օգս, 2020 Կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Լեռնային Ղարաբաղ
  • Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ 10:3827 Օգս, 2020 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ Քաղաքականություն
  • Նախագահը և Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցչի հետ 17:0926 Օգս, 2020 Նախագահը և Նունե Սարգսյանը հանդիպել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցչի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին 12:4611 Սեպ, 2026
  • Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN 12:3711 Սեպ, 2026
  • Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին 12:2911 Սեպ, 2026
  • Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք 12:2111 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1511 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 12:1411 Սեպ, 2026
  • Պետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ 12:0411 Սեպ, 2026
  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին 11:5711 Սեպ, 2026
  • Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ 11:4911 Սեպ, 2026
  • Ամեն ինչ հիանալի անցավ․ Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով 11:4311 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3811 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր 11:3011 Սեպ, 2026
  • Հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն 11:2611 Սեպ, 2026
  • 1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը 11:2511 Սեպ, 2026
  • ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:1711 Սեպ, 2026
  • Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը 11:1511 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Սեպ, 2026
  • Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 10:3911 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը 10:2911 Սեպ, 2026
  • Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը 10:1911 Սեպ, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել 10:1311 Սեպ, 2026
  • ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են 10:1011 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Սովորողների 90 տոկոսը դպրոցը համարում է անվտանգ միջավայր. հետազոտություն | 11.09.2026 10:0011 Սեպ, 2026
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015