Հայաստանում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը:
«Ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների՝ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։ Դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը»,- ասվում է հաղորդագրության մեջ: