Պաշտոնական Աթենքը պատրաստ է Միջերկրական ծովում էներգակիրների արդյունահանման պատճառով թուրք-հունական լարվածությունը մեղմելուն միտված երկխոսությանը՝ միաժամանակ պաշտպանելով երկրի ինքնիշխան իրավունքները: Թեմայի մասին Հունաստանի կառավարության դիրքորոշման մասին հայտնել է երկրի արտգործնախարարը՝ գրում է Al Arabiya-ն:
Աթենքում գերմանացի պաշտոնակցի հետ հանդիպմանը Հունաստանի արտգործնախարարը հայտնել է, որ չնայած լարվածությունը թուլացնելու բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան շարունակում է «սադրանքներն» ու «միջազգային օրենքի ոտնահարումը»:
Հույն քաղաքական գործչի խոսքով՝ խնդիրն առնչվում է ոչ միայն ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին, այլև՝ ամբողջ Եվրամիությանը: