Հրազդան համայնքում առաջին անգամ միաժամանակ հիմնանորոգվում է կարևոր նշանակություն ունեցող տասը ներհամայնքային ճանապարհ` սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են Հրազդանի համայնքապետարանից:
Նշվում է, որ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: