Սկսվել են Հրազդանի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:
«Փողոցում յոթանասունականներից մինչ օրս կատարվել են միայն փոսային նորոգման աշխատանքներ և երթևեկելի հատվածն ու մայթերը գտնվում էին անմխիթար վիճակում: Նախատեսվում է Շահումյան փողոցի հիմնանորոգում, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցում:
Ծրագիրն իրականացվում է պետբյուջեի ֆինանսավորմամբ՝ ՏԿԵ նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված` նվիրաբերության պայմանագրի շրջանակում: Ներդրումը կազմում է 156 միլիոն 744 հազար դրամ. աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում»,- գրված է հայտարարությունում: