• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝... 13:21
45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:34
ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ... 11:11
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ
Քաղաքականություն
14:3924 Օգս, 2020

Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պարոն Մելքոնյանին նախորդ ավելի քան 6 տարիների ընթացքում դատախազության համակարգում ներդրած մեծ ավանդի, կատարած բարեխիղճ, նվիրված, ծավալուն, արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել նրան պետության համար ոչ պակաս կարևոր գիտակրթական ոլորտում իր հետագա աշխատանքի ընթացքում: 

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Դավիթ Մելքոնյանի բարձր պրոֆեսիոնալ հատկանիշները, գիտական միտքը ՀՀ դատախազության համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով, իր հրամանով նա կնշանակվի ՀՀ դատախազությունում նոր ձևավորվող գիտամեթոդական խորհրդի նախագահ:

Հրավիրված կոլեգիայի նիստին, առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել կոլեգիայի անդամների կողմից: 

ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 24-ի հրամանով Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է նաև Գևորգ Բաղդասարյանի կենսագրությունը:

Գևորգ Սուրենի Բաղդասարյանը ծնվել է 1987 թ. հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2009 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թ. մարտի 30-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2008 թ. փետրվարի 12-ից մինչև 2008 թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ, իսկ 2008 թ. հոկտեմբերի 8-ից մինչև 2013 թ. մարտի 15-ը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական:

2013 թ. մարտի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ, իսկ 2013 թ. նոյեմբերի 1-ին՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2014 թ. մարտի 17-ից մինչև 2014թ. մայիսի 8-ը աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ, 2014 թ. մայիսի 8-ից մինչև 2015 թ. մարտի 30-ը՝ նույն վարչության պետի տեղակալ: 2015 թ. մարտի 31-ից մինչև 2016 թ. հոկտեմբերի 12-ը աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի 2016 թ. հոկտեմբերի 12-ի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018 թ. հուլիսի 11-ի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի դատախազ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է:

ՀՀ դատախազության կոլեգիայի եւ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է:

ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է:

Բարձրագույն որոկավորման կոմիտեի թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ է;

2009 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

Դասավանդում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, ՀՀ արդարադատության ակադեմիայում և Երևանի պետական համալսարանում:

Հեղինակ է մեկ մենագրության, 26 գիտական հոդվածների, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի:

ՀՀ նախագահի 2017 թ. հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Դիտումների քանակ1385
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գլխավոր դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 18:5810 Հլս, 2020 Գլխավոր դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իրավունք
  • Դատախազի կարծիքով՝ Քոչարյանի պաշտպանները ձգձգում են բուն դատավարության փուլին անցնելը 22:2123 Հնս, 2020 Դատախազի կարծիքով՝ Քոչարյանի պաշտպանները ձգձգում են բուն դատավարության փուլին անցնելը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանն առաջադրվել է World Travel Awards 2026-ի մրցանակաբաշխության երկու անվանակարգում 14:3616 Մայ, 2026
  • Արաղչին և Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները 14:1716 Մայ, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է Իսրայել-Լիբանան բանակցության մանրամասները 13:5216 Մայ, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:3616 Մայ, 2026
  • Տուժած անձինք չկան. Ոստիկանությունը՝ Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ 13:2116 Մայ, 2026
  • Ռուսաստանի տարբեր շրջաններում հայտնել են գործարաններում հրդեհների մասին 13:1216 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Հուսահատության տրոլեյբուս է՛լ չենք ունենա. վարչապետը ծանոթացել է նոր շարժակազմերին 13:0016 Մայ, 2026
  • Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի մեկնարկը 12:5316 Մայ, 2026
  • 45 նոր տրոլեյբուս՝ Հանրապետության հրապարակում 12:3416 Մայ, 2026
  • Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր 12:2416 Մայ, 2026
  • Ճողվածքի բուժման նորագույն մեթոդները 12:1116 Մայ, 2026
  • Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան 11:4916 Մայ, 2026
  • Թրամփը չի շտապում Թայվանին 12 մլրդ դոլարի զենքի մատակարարման հարցում 11:2816 Մայ, 2026
  • ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք 11:1116 Մայ, 2026
  • Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը 11:0416 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:5216 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում 10:4616 Մայ, 2026
  • Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ․ Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը 10:1016 Մայ, 2026
  • Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ 09:5716 Մայ, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ 09:4116 Մայ, 2026
  • Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը 09:1816 Մայ, 2026
  • Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել 09:0616 Մայ, 2026
  • Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը Արարատյան դաշտում․ Հայհիդրոմետ 08:5416 Մայ, 2026
  • Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը 08:3316 Մայ, 2026
  • Հրդեհ Ստեփանավան քաղաքում 08:1116 Մայ, 2026
  • Պատանի նկարիչների աշխատանքները՝ հոբելյանական ցուցահանդեսում 01:0116 Մայ, 2026
  • Խելացի անասնաշենքերի կառուցման համար հատկացվող գումարներն ավելացվում են 00:4616 Մայ, 2026
  • Ըմբռնումով կվերբերվենք հայկական կողմի ցանկացած ընտրության. Օվերչուկ 00:3316 Մայ, 2026
  • Քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը 00:1316 Մայ, 2026
  • Նոր խորհրդարանում պետք է որակյալ ընդդիմություն լինի. Արման Բաբաջանյան 23:5915 Մայ, 2026
  • Քննարկվել են «EU4Culture» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը վերաբերող հարցեր 23:3815 Մայ, 2026
  • «Ալյանսը» ընտրապայքարի է դուրս եկել արմատական, ռադիկալ օրակարգով 23:2415 Մայ, 2026
  • Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն 23:1215 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետազոտական նախագծերի արդյունքների ներկայացմանը 23:0015 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» Շենգավիթում էր 22:5415 Մայ, 2026
  • ՆԳՆ-ում քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցեր 22:4215 Մայ, 2026
  • Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ վիրահատությամբ փրկել են 29-ամյա բուժառուի կյանքը 22:3415 Մայ, 2026
  • Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը 22:2715 Մայ, 2026
  • Կապանում բացվել է Ռաֆայել Մինասյանի կիսանդրին 22:1415 Մայ, 2026
  • Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ 22:0215 Մայ, 2026
  • Տեսանելի ապագայում Հարավային Կովկասի ընդգրկումը ԵՄ կազմում անհնար է. Քոչարյան 21:5115 Մայ, 2026
  • Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ 21:3115 Մայ, 2026
  • Էդ 40 օրվա համար սենց կոպիտ մի 50 հազար դրամ աշխատավարձ կտանք. նոր ձայնագրություն 21:1815 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | «Հիմնական ստավկեն դրած ա Սովխոզի վրա». Նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 21:0015 Մայ, 2026
  • 40 տարի բեմում. Վահան Արծրունու հոբելյանական համերգը 20:5915 Մայ, 2026
  • Հույզեր, լռություն և ժամանակ. նկարիչ ամուսինների ցուցահանդեսը 20:5615 Մայ, 2026
  • Ալերգիայի դեմ պայքարի արդի մեթոդներ՝ նաև Հայաստանում 20:5315 Մայ, 2026
  • Ուսուցիչը պնդում է՝ ՔՊ հավաքին մասնակցել է դասից հետո, իր կամքով. 4 դպրոցի հարց ուսումնասիրվում է 20:5115 Մայ, 2026
  • Պատանի երկրաբանի դպրոց՝ ԵՊՀ-ում 20:4815 Մայ, 2026
  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի 20:4515 Մայ, 2026
  • Մերցը զանգահարել է Թրամփին Իրանի պատճառով շաբաթներ տևած լարվածությունից հետո 20:4115 Մայ, 2026
  • Մայիսի 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3815 Մայ, 2026
  • Աշխատում ենք Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ. Էրդողան 20:3315 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.05.2026 20:2815 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի ըմբիշներին թույլատրվել է մրցել իրենց դրոշների ներքո. UWW 20:2315 Մայ, 2026
  • Երևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆ 20:1715 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկել են որդեգրման ոլորտում համագործակցության խորացման հարցեր 20:1215 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիսի 15. 2026 20:0815 Մայ, 2026
  • Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 20:0215 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահները 19:5515 Մայ, 2026
  • Հրդեհ Նուռնուսի ամառանոցներից մեկում 19:4615 Մայ, 2026
  • «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ 19:3915 Մայ, 2026
  • «Արդշինբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 86 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3115 Մայ, 2026
  • Նախընտրական շրջանում շատ ավելի ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը. ԱԺ նախագահ 19:2215 Մայ, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 19:1215 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր 19:0615 Մայ, 2026
  • Ռուսաստանն ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. Օվերչուկ 18:5315 Մայ, 2026
  • 6 նախկին պաշտոնյայի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել՝ քաղաքապետարանի նախկին շենքի քանդման գործով 18:4615 Մայ, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ 18:3415 Մայ, 2026
  • «Օրենքով գողը» նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ խոչընդոտել է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը 18:2915 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր 18:2615 Մայ, 2026
  • ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդը քննարկել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները 18:1715 Մայ, 2026
  • Արման Դիլանյանը ՄԹ-ում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը 18:0615 Մայ, 2026
  • ԱՄԷ-ին չի հաջողվել Պարսից ծոցի երկրների հակաիրանական կոալիցիա ստեղծել 17:5815 Մայ, 2026
  • Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա 17:4215 Մայ, 2026
  • Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները 17:2915 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ՀՀ-ում առցանց սեռական շահագործման կամ բռնության ենթարկված երեխաների մասով ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի մասին 17:1115 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Քանդվել է հուշարձան շենք, կառուցվել՝ հյուրանոց․ մեղադրյալները՝ նախկին պաշտոնյաներ 17:0015 Մայ, 2026
  • Արաղչին սպառված չի համարում ԱՄՆ-ի հետ հակամարտության լուծման դիվանագիտական տարբերակները 16:5415 Մայ, 2026
  • 500 հեկտար նոր անտառ մինչև 2030 թվականը 16:4215 Մայ, 2026
  • Նախարարի տեղակալը հետևել է 4-րդ դասարանցիների՝ առաջին անգամ անցկացվող արտաքին գնահատմանը 16:3215 Մայ, 2026
  • ԱՄԷ-ն նախատեսում է 2027 թվականին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ 16:2115 Մայ, 2026
  • ՍԴ նախագահը, ՄԹ Գերագույն դատարանի նախագահն ու փոխնախագահը Լոնդոնում քննարկել են դատական իշխանության անկախության ապահովման հարցերը 16:0815 Մայ, 2026
  • Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը 15:5615 Մայ, 2026
  • Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են բիայնական դամբարանից կատարված գողությունը 15:3915 Մայ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներ «205-ը՝ 205-ի դիմաց» 15:2915 Մայ, 2026
  • «Ճիշտ ա՝ ես չեմ ընտրելու, բայց պտի չալիշ անենք». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել 15:2315 Մայ, 2026
  • Հայտնաբերվել են 8 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ 15:0815 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Փողերի լվացում, խարդախություն․ Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի գործը 15:0015 Մայ, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի հացահատիկի հերթական խմբաքանակը 14:5115 Մայ, 2026
  • ԱՊՊԱ-ն պարտադիր է դառնում նաև մոպեդների համար 14:2715 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել է 14:1215 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:5715 Մայ, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվելու է Դոնալդ Թրամփի պատվին 13:4115 Մայ, 2026
  • Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը 13:2115 Մայ, 2026
  • Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում. կան ձերբակալվածներ 13:0815 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Կեղծ աճուրդներ, 26 միլիոն դրամի վնաս․ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը դատարանում է 13:0015 Մայ, 2026
  • Իսրայելը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ 12:5615 Մայ, 2026
  • Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը 12:4415 Մայ, 2026
  • Ռուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է 40 տոկոսով, մասամբ՝ Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառով 12:3315 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015