Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ գրում է Белта-ն:
Կրեմլի ղեկավարը Բելառուսի նախագահին տեղեկացրել է Գերմանիայի կանցլերի ու Ֆրանսիայի նախագահի հետ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով բանակցությունների մասին:
Սա Լուկաշենկոյի և Պուտինի արդեն երրորդ հեռախոսազրույցն է Բելառուսի նախագահի ընտրություններից հետո:
Պուտինը ևս մեկ անգամ Լուկաշենկոյին հայտնել է իրավիճակի կարգավորման հարցում իր պատրաստակամության մասին: