Թուրքիան, Լիբիան ու Կատարը ռազմական գործակցության եռակողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է բարձրացնել Լիբիայի Զինված ուժերի ներուժը: Այս մասին տեղեկացնում է Anadolu լրատվական գործակալությունը:
Գործակալության հավաստմամբ՝ Լիբիայի պաշտպանության փոխնախարարը հայտնել է, որ Անկարան ու Դոհան Լիբիայում կստեղծեն ռազմական պատրաստվածության ու խորհրդատվության օբյեկտներ:
Եռակողմ համաձայնագրի շրջանակում Թուրքիան ու Կատարը Լիբիա կուղարկեն խորհրդականների ու ռազմական անձնակազմ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում անցկացվել են եռակողմ բանակցություններ Թուրքիայի, Կատարի արտգործնախարարների ու Լիբիայի վարչապետի մասնակցությամբ: