Լիբանանի և Հայաստանի միջև թռիչքները չեն ընդհատվել, շաբաթական մեկի փոխարեն իրականացվում է երկու թռիչք: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Հիմա ցանկացողները կարող են Լիբանանից գալ Հայաստան, հատկապես որ հանվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի սահմանափակումը: Պետք է նշեմ, որ ՀՀ-ն պատասխանատվություն է կրում բոլոր հայրենակիցների համար, և հատկապես՝ ՀՀ քաղաքացիների»,- նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը: