Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։
Հարուցվել է վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄ նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«Շնորհակալ ենք քաղաքացիներին ահազանգելու համար և հորդորում ենք աջակցել ու հետամուտ լինել նմանօրինակ խնդիրների լուծմանը»,- գրել է Գրիգորյանը: