ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` նշելով, որ որոշ կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում:
«Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։
Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում և որևէ հարցով ինձ չդիմելու որևէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»,- գրել է նա: