ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը վերջին վեց ամիսների ընթացքում հասել է ռեկորդային ցունցանիշի, տեղեկացնում է CNN-ը: Գրեթե վեց հազար մարդ, ինչը երեք անգամ ավելի է, քան ամբողջ անցած տարվա ընթացքում, հրաժարվում են քաղաքացիությունից, քանի որ «հոգնել են ամեն ինչից և որոշել են լքել երկիրը, հիմնականում քաղաքական պատճառներով»:
Նման քայլի են դիմում նաև ֆինանսական դրդապատճառներով՝ չցանկանալով վճարել բարձր հարկերը: Ի դեպ, քաղաքացիությունից հրաժարվելու համար էլ մարդիկ ստիպված են վճարել, այս անգամ՝ գրեթե 2400 դոլար: