Միացյալ Նահանգների պետքարտուղարությունից հայտնել են, որ 10 միլիոն դոլար գումար կվճարեն ԱՄՆ նախագահի ընտրություններին արտաքին միջամտության վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Թեմային է անդրադարձել Bloomberg պարբերականը:
Միացյալ Նահանգներում կարծիք է ձևավորվել, որ 2016-ին նախագահի ընտրություններին միջամտել է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսական կողմը, մասնավորապես ցանցահենության միջոցով տարածել է էլեկտրոնային նամակագրություն, որի նպատակն էր վնասել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Պարգևավճարը կտրվի այն տեղեկության դիմաց, որի արդյունքում կպազվի ԱՄՆ ընտրություններին միջամտած օտարերկրյա կառավարության համար աշխատած որևէ անձի ինքնությունը կամ գտնվելու վայրը: