• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պետք է պատժվեն նաև նրանք, ովքեր Քոչարյանին Ղարաբաղից բերեցին Հայաստան. Արշակյան Բաց հարթակ․ Պետք է... 20:35
Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե. «Հարևաններ» Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝... 19:50
Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին կիսամյակի արդյունքները
Տնտեսություն
15:0810 Օգս, 2020

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին կիսամյակի արդյունքները

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը առցանց հարթակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2020 թ․ առաջին կիսամյակի ցուցանիշները՝ հաղորդում են Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից:

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ դրամ), ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով (5996 տրլն դրամ)։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ COVID-19 համավարակով պայմանավորված՝ ամբողջ աշխարհում նկատվում է վարկավորման ծավալների նվազում:

«Դա պայմանավորված է առկա ռիսկերով և անորոշությամբ: Այս համատեքստում, սակայն ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: Վարկերի կառուցվածքին նայելով՝ տեսնում ենք, որ առաջին կիսամյակում հիմնական բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ: Հարկ եմ համարում նաև նշել, որ վարկավորման ծավալների 41.5%-ը ֆիզիկական անձանց, իսկ շուրջ 45%-ը՝ տնտեսությանը տրամադրված վարկերն են»:

Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին:

2020-ի առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, ընդհանուր ավանդները նվազել շուրջ 112 մլրդ դրամով կամ 3.1%-ով:

«Թեև այս ցուցանիշի մասով արձանագրվել է նվազում, սակայն պետք է նկատել, որ առաջին կիսամյակում ռեզիդենտ հաճախորդների ավանդներն ավելացել են շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.8%-ով: Այստեղից հետևում է, որ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պայմանագրերի խզմամբ: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 132 մլրդ դրամով կամ 12.6%-ով: Ոչ ռեզիդենտների բաժնեմասն ավանդներում դեռևս շարունակում է մնալ 26%-ի շրջանակներում: Այս ցուցանիշը փաստում է կայունության և համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին։ Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009 թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ այս կիսամյակի վերջի դրությամբ այն կազմել է 54%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»:

2020-ի առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.6 մլրդ դրամի շահույթ, որը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2.2 մլրդ դրամով կամ 5.7%-ով:

«Շահույթի աճի հետ կապված ցուցանիշը երբեմն շահարկումների տեղիք է տալիս, նաև երբեմն դժվար է լինում գնահատական տալ՝ հիմք ընդունելով միայն շահույթի բացարձակ մեծությունը։ Այս նպատակով փորձել ենք դիտարկել այն համադրության մեջ՝ համեմատելով բանկերի կապիտալի միջին շահութաբերության մակարդակը  ԱՄՆ և Եվրոպայի մի շարք զարգացած երկրներում կապիտալի միջին եկամտաբերության հետ: Մինչ այդ սակայն պետք է ասեմ, որ սովորաբար զարգացող երկրներում եկամտաբերության աստիճանն ավելի բարձր է լինում, քան զարգացած երկրներում: Համադրության մեջ տեսնում ենք, որ 2019թ. վերջի դրությամբ Հայաստանում այն ավելի ցածր է, քան ԱՄՆ-ում և համադրելի է Եվրոպայի ցուցանիշի հետ: Արդյունքում տեսնում ենք, որ ՀՀ բանկային համակարգի ROE-ն համադրելի է զարգացած երկրների բանկերի եկամտաբերության մակարդակին»:

ՔԱՐՏԵՐ

Առցանց ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:

ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ համավարակն անուղղակիորեն ազդել է նաև վճարումներ, գնումներ, տարբեր գործարքներ կատարելու մարդկանց վարքագծի վրա, ինչն էականորեն անդրադարձել է համապատասխան ցուցանիշների վրա։ Մասնավորապես` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 55.451-ով՝ կազմելով է  2 մլն 445 827, որը 2019 թ. համեմատ ավելացել է 2.3%-ով: Վճարային քարտերով կատարվել է 19 մլն 727 011 գործարք, որը 2019 թ. առաջին կիսամյակի համեմատ (16 064 372) ավելացել է 22.8%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը նույնպես 2019 թ. առաջին կիսամյակի համեմատ (573 940 մլն դրամ) ավելացել է 21 067 մլն դրամով կամ 3.7%-ով՝ կազմելով 595 007 մլն ՀՀ դրամ:

«Առաջին կիսամյակում նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին։ Մասնավորապես՝  անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 552 023, որը 2019թ-ի առաջին կիսամյակի (7 267 540) համեմատ  աճել է 45.2%-ով։ Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9 174 988»:

ՀՀ  առևտրային բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բոլոր բանկերը միասին  պետ․ բյուջե վճարել են 26 մլրդ 741 մլն դրամ հարկ: 1000 խոշոր հարկատուների ցանկում 13 առևտրային բանկեր գտնվում են առաջին հարյուրյակում:

«Հատկանշական է, որ  բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում՝ 1 573 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է  474 մլն դրամ, իսկ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1 358 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 168 մլն դրամ»:

ՀԲՄ-25․ հետադարձ հայացք համակարգի զարգացման 25 տարիներին

2020 թ. հոբելյանական է ՀԲՄ համար, լրանում է միության հիմնադրման 25-ամյակը: Անցած 25 տարիների բանկային համակարգի հիմնական ցուցանիշները վկայում են համակարգի կայունության և մրցունակության մասին։

1993-1995 թթ. ՀՀ-ում գործել է շուրջ 58 բանկ։ 2020թ․ գործում է 17 առևտրային բանկ։ Շարունակական կտրուկ աճ է գրանցվել հիմնական ցուցանիշների՝ կապիտալի, ակտիվների և վարկերի մասով։

ՀՀ բանկային համակարգի զարգացումները տնտեսության համադրությամբ

2003-2020 թթ. ՀՆԱ գրանցել է 304% աճ, վարկային ներդրումներն ավելացել են 3286%-ով, ակտիվները՝ 1930 %-ով, պարտավորությունները՝ 1985%-ով, ավանդները՝ 1826%-ով, կապիտալը՝ 1772%-ով:

«Սա փաստում  է այն մասին, որ անցած 25 տարիներին բանկային համակարգն ամբողջ ծավալով օգտագործել է երկրում առկա ներուժը՝ ապահովելով կայուն աճ ու զարգացում, ինչպես նաև իր ներդրումն ունենալով երկրի տնտեսության զարգացման գործում»։

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

Անդրադառնալով բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժնին վերաբերող հարցին և համեմատական ցուցանիշներին՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշեց, որ 2020թ-ի հունիսի 1-ի դրությամբ բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել 4.67%-ը, ճիշտ այնքան, որքան եղել է նախորդ տարի նույն ամսում։

«Չաշխատող վարկերի ցուցանիշը վերջին տարիներին գտնվում է 4-5% միջակայքում։ Այս կիսամյակի   առավելագույն ցուցանիշը գրանցվել է մարտ ամսին՝ հասնելով մինչև 5.08%, այնուհետև գրանցվել է նվազում։ Սա պայմանավորված է նրանով, որ տրամադրելով վարկային արձակուրդներ և վերանայելով հաճախորդների վարկավորման պայմանները՝ բանկերը  դրանք չեն դասակարգել  չաշխատող վարկերի շարքին։ Այս իմաստով ցուցանիշը դեռևս գտնվում է նախորդ տարիներին գրանցված միջակայքում։ Հետագա փոփոխությունները կախված կլինեն նրանից, թե համավարակով պայմանավորված ինչ իրավիճակ կլինի աշնանը։ Եթե իրավիճակի կտրուկ փոփոխություններ չլինեն, ապա ցուցանիշի հետ կապված էական շեղումներ չեն սպասվում»։

Ի պատասխան այն դիտարմանը, թե ներկա պայմաններում բանկերը նախապատվություն են տալիս մանրածախ վարկավորմանը և շարունակում են ավելացնել դրա ծավալները՝ տնտեսավարող սուբյեկտների վարկավորումն ակտիվացնելու փոխարեն, Սեյրան Սարգսյանը հավաստիացրեց, որ նման միտում չկա։

«Այս իրավիճակում անշուշտ կարևոր է մանրածախ վարկավորման իրականացումը, քանի որ ժամանակավոր ֆինանսական դժվարություններ ունեցող անձանց համար սա անհրաժեշտություն է։ Սակայն կոնկրետ վարկավորման տեսակին նախապատվություն տալու դիտարկումը տեղին չէ։ Վարկերի կառուցվածքի վիճակագրությունը փաստում է այն մասին, որ վարկային պորտֆելի մեծ մասն ամեն դեպքում ուղղված է տնտեսությանը, և մեծ մասնաբաժինը դա երկարաժամկետ վարկերն են, իսկ մանրածախ վարկերի աճի ցուցանիշներն ավելին չեն, քան մյուս վարկերի մասով վարկավորման ծավալների աճի տեմպերը»։

Վարկային արձակուրդ և կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրեր

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել են մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր: 

Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով  ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 21693 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 98 մլրդ դրամ գումար։ Սա նշանակում է, որ միջինում մեկ հայտատուին տրամադրվել է 4,5 մլն դրամի վարկ։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ հումք, սարքավորումներ ձեռք բերելու, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձ, հարկեր, կ տոկոսն օգտվել է այդ արտոնությունից։ոմունալ ծախսեր վճարելու համար, օգոստոսի 5-ի դրությամբ բավարարվել է 1071 վարկային հայտ՝ շուրջ 66 մլրդ դրամ չափով գումար: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 20.622 վարկային հայտ՝ 32.2 մլրդ դրամի չափով  գումար։

Ներդրումային վարկավորում

Անդրադառնալով ներդրումային վարկավորման մասսայականացման անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Սեյրան Սարգսյանը նշեց.

«Եթե  խոսքը  բանկերի դասական ներդրումային գործունեության մասին է, երբ բանկերը ներդրում են ունենում իրավաբանական անձի մասնաբաժնում, հետագայում ընկերության կողմից այն հետ գնելու պայմանով, ապա  որոշ բանկեր Հայաստանում իրականացնում են այսպիսի գործունեություն, որը սակայն պայմանավորված պահանջարկի պակասի հետ դեռևս մասսայականություն չի վայելում։ Իսկ եթե ներդրումային վարկավորում ասելով նկատի ունենք զարգացման, ընդլայնման կամ հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով վարկավորումը, ապա ընդհանուր բանկային պորտֆելում այս մասով տրամադրված վարկերի ծավալը բավականին մեծ մասնաբաժին ունի։ Արդեն իսկ նշեցինք, որ տնտեսությանը տրամադրված վարկերի 80-87%-ը երկարաժամկետ վարկերն են, որոնք տրամադրվել են հենց այս նպատակով»։

Բանկային համակարգի դերը ՀՆԱ-ի աճի ապահովման գործում

«Բանկային համակարգի միջնորդական գործառույթը գնահատելու և պարզելու՝ արդյո՞ք այն գտնվում է բավարար մակարդակում, որը հիմնականում չափվում է օգտագործելով վարկ/ՀՆԱ ցուցանիշը, մենք  ուսումնասիրեցինք եվրոպական 40-50 զարգացած երկրների ցուցանիշները և փորձեցինք հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որոնք ազդում են վարկ/ՀՆԱ ցուցանիշի վրա։ Պարզվեց, որ էական ազդեցություն ունեցող  գործոնները երեքն են՝ բնակչության միջին եկամուտների չափը, մեկ ընկերությանը բաժին ընկնող ՀՆԱ-ի մասնաբաժինը  և վարկատուների շահերի պաշտպանության ցուցիչը։ Երբ  դիտարկում ենք ՀՀ-ում վարկ/ՀՆԱ հարաբերակցությունը մոդելավորման միջոցով, ապա ցուցանիշը ստացվում է այնքան, որքան այսօր է։ Սա փաստում է այն մասին, որ բանկային համակարգի միջնորդական գործունեության մակարդակը մեզ մոտ  համադրելի է եվրապական զարգացած երկրների բանկային համակարգերի միջնորդական գործունեությանը»,- նշեց Սեյրան Սարգսյանը։

Ամփոփելով առցանց հարթակում կազմակերպված մամուլի ասուլիսը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը անդրադարձավ նաև համավարակի հնարավոր 2-րդ ալիքի պարագայում բանկային համակարգի պատրաստվածության հարցին և հնարավոր զարգացումներին։

«Համավարակի 2-րդ ալիք ասելով պետք է հասկանանք, թե ինչպիսի նոր մարտահրավերների հետ կբախվենք, և ինչ ազդեցություն այն կունենա ընդհանուր  տնտեսության վրա։ Այս տեսանկյուից կանխատեսում անելը բավականին դժվար է, կարծում եմ՝ բոլոր հնարավոր սցենարների դեպքում առաջացող ռիսկերը լինելու են կառավարելի։ Ինչ վերաբերում է հետճգնաժամային պայմաններին՝ այս մասով ակնկալիքներս դրական են, սպասումները՝ մեծ»։

Դիտումների քանակ98
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հայաստանի բանկերի միությունը նշում է հիմնադրման 25-ամյակը 13:4206 Օգս, 2020 Հայաստանի բանկերի միությունը նշում է հիմնադրման 25-ամյակը Հասարակություն
  • Ո՞ր բանկային քարտերն են նախընտրում Հայաստանի բնակիչները 10:1125 Հլս, 2020 Ո՞ր բանկային քարտերն են նախընտրում Հայաստանի բնակիչները Հասարակություն
  • Հայաստանի բանկերի միության նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արթուր Ջավադյանի հետ 17:5711 Հնս, 2020 Հայաստանի բանկերի միության նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արթուր Ջավադյանի հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրը՝ 60 վայրկյանում | 25.08.2026 20:3225 Օգս, 2026
  • Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը 20:2325 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 25. 2026 20:1925 Օգս, 2026
  • Այսօր ձերբակալված անձանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան. Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո 20:1125 Օգս, 2026
  • 2026-ի հունվար-հունիսը՝ առանց սպանության դեպքի. քրեական իրավիճակը՝ Լոռիում 20:0225 Օգս, 2026
  • Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի 19:4725 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ 19:3625 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում 19:2625 Օգս, 2026
  • Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 19:0325 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետն ԱԺ-ում անդրադարձել է եկեղեցու թեմային 19:0025 Օգս, 2026
  • Նոր զորահավաք անցկացնելու մասին պնդումները կեղծ են. Պեսկով 18:4325 Օգս, 2026
  • Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել 18:1825 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ 18:0925 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում. ՌԴ ԱԳՆ 17:5625 Օգս, 2026
  • Արագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 17:3825 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգները պաշտոնապես հեռացրել է Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից 17:2425 Օգս, 2026
  • Ոնց կարելի է սեփական քաղաքական շահի համար հաշվի չառնել, որ մարդը պահվում է Բաքվում. Վիլեն Գաբրիելյան 17:1525 Օգս, 2026
  • ՊԵԿ նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ռազմավարական պլանավորման հիմնական ուղղությունները 17:0425 Օգս, 2026
  • Լուրեր 17:00| Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 17:0025 Օգս, 2026
  • ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան 16:5725 Օգս, 2026
  • Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ 16:5425 Օգս, 2026
  • 2026 թ. հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ հավելաճը կազմել է 6.5 տոկոս 16:4625 Օգս, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 16:3925 Օգս, 2026
  • Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը 16:3725 Օգս, 2026
  • Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026-ի հունիսի 5-ին. Փաշինյանը՝ Քոչարյանի դեմ գործողությունների մասին 16:3525 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 16:3025 Օգս, 2026
  • Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել 16:2825 Օգս, 2026
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015